Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոնգ Հյունը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Yonhap-ը։
Կիմ Յոնգ Հյունը լրագրողներին ասել է, որ իր վրա է վերցրել ռազմական դրության սահմանման հետ կապված բոլոր միջադեպերի պատասխանատվությունը:
Նրա խոսքով՝ ինքն անձամբ առաջարկել է նախագահ Յուն Սեոկ Յոլին ռազմական դրություն հայտարարել։
Կիմ Յոնգ Հյունը հրաժարականի դիմում է ուղարկել նախագահին և ներողություն խնդրել Հարավային Կորեայի քաղաքացիներից։