1-2 դեպք է եղել, որ խնդրել եմ վարչապետին և իր բորտով եմ թռել. Ալեն Սիմոնյան
Այնպիսի պառլամենտական դիվանագիտություն, որը ՀՀ-ն 2018թ․-ից այս կողմ ակտիվ վարում է, դրա հետևանքով է, որ մեր անվտանգությունը մենք հիմա պահում ենք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ իրենք գործուղումների մեկնում են հասարակ չվերթներով։
«Ես կարող եմ հաճախ վարչապետին խնդրեմ, ասեմ՝ պարոն վարչապետ թույլ կտա՞ք ես էլ բորտով թռնեմ, եղել է մեկ-երկու դեպք, որովհետև արդեն երեք կամ չորս «պերեսադկա» է եղել և հնարավոր չի եղել գնալ: Դա ահռելի մեծ գումար է, դրա համար դրանից հրաժարվել ենք և թռնում ենք լոուքոստերներով, օդանավակայաններում 6-8 ժամ սպասում ենք: Եկեք մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն չթռնենք էլի»,-նշեց Սիմոնյանը։