«Խաղաղության» պայմանագրի նախագծի աշխատանքի 90 տոկոսն արված է, նոր էսկալացիայի հիմք չկա. Փաշինյան
«Խաղաղության» պայմանագրի նախագծի աշխատանքի 90%-ն արված է և մնում է վերջին ջանքը գործադրել և ստորագրել «Խաղաղության» պայմանագիր։ Այս մասին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ նախագծի շուրջ աշխատանքները կակտիվացվեն։
«Մենք առաջարկել ենք նաև իրատեսական ու ռեալ լուծում. տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցով։ Մնում է բոլոր ուղղություններով քայլ անել»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ տարածաշրջանում որեւէ նոր էսկալացիայի հիմք չկա։