Կցանկանամ, որ Թուրքիայից և Ադրբեջանից պատվիրակությունները մասնակցեն Երևանում կայանալիք Սևծովյան համագործակցության նիստին. Սիմոնյան
Ես կցանկանամ, որ և՛ Թուրքիայից, և՛ Ադրբեջանից պատվիրակությունները մասնակցեն Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցյան նիստին։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ավելացնելով, որ տեղյակ չէ պատվիրակները կժամանեն, թե ոչ։
Դառնալով Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ Սիմոնյանը նշել է, որ COP29-ի համաժողովի պատճառով ինչ-որ պահ բանակցություններում «պաուզա» է եղել։
«Բայց մենք դրական կետի վրա ենք՝ քննարկումների առումով. առաջարկ-քննարկում, առաջարկ-քննարկում, այս տրամաբանության մեջ ենք և դրական դինամիկա կա»,- ասել է Ալեն Սիմոնյանը։