Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կրկին հավաքվել են ընդդիմության կողմնակիցները
Վրացական ընդդիմության մի քանի հարյուր կողմնակիցներ չորեքշաբթի կրկին հավաքվել են Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալության թղթակիցը:
Ոստիկանությունը փակել է խորհրդարանի հարևանությամբ գտնվող Գիա Չանթուրիա փողոցի երթևեկությունը: Ընդ որում, Ռուսթավելի պողոտայում ավտոմեքենաների երթեւեկությունը փակ չէ։