Վահե Ղազարյանը պաշտոն է խնդրել. InfoLur
Օրեր առաջ InfoLur-ը անդրադարձել էր ՆԳ այլևս նախկին նախարար Վահե Ղազարյանին, նշելով, որ վերջինս նեղ շրջապատում հայտարարել է, թե չի հավակնում պետական պաշտոնի և սիրով կզբաղվի բիզնեսով:
Վ. Ղազարյանն իրականում նեղսրտել էր անակնկալ ստացած sms ազատումից և ասել, որ դասընկեր վարչապետից որևէ առաջարկ չի ընդունի, քանի որ իրեն օգտագործված ու շպրտված է զգում:
Սակայն «շարքային մահկանացու»-ի կարգավիճակը պարզվում է 10 օր է տևել: Իշխանական բարիքներից օգտվածը, մեր տեղեկություններով, օրերս հանդիպել է հայրենի Տավուշի մարզպետին ու խնդրել, որ վերջինս բարեխոսի ու իրեն, գոնե, վարչապետի խորհրդական նշանակեն, որպես ուժային բլոկի համակարգող: