Եմենի Հութիները կդադարեցնեն Իսրայելը հրետակոծելՀայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրըԶելենսկին խոստովանել է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը շատ վատ ենԿառավարության 2025 թվականի հունվարի 16-ի հերթական նիստը` ուղիղ միացմամբԵՄ-ի հարցով չեն շտապում. անհանգստություններ իշխող թիմում. «Հրապարակ»Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը. ԱՆԿբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` ԱԺ նախկին պատգամավորի եղբոր գործով. «Ժողովուրդ»Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատվել է Սևակ Միքայելյանը, նրա փոխարեն նշանակվել է Լիլյա ՍիրականյանըԲեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը
Նիկոլ Փաշինյանը նոր գլխավոր հարկադիր կատարող է նշանակել
Խոշոր հրդեհ՝ Պարույր Սևակ թաղամասում՝ ավտոպահեստամասերի խանութում. վնասվել է նաև կից կայանած Kia-նՀրդեհ՝ Վշտունու փողոցի տներից մեկում․ երեք անձ հոսպիտալացվել էՆոր ֆորմատի փնտրտուքներով. «Հրապարակ» Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ»Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն». «Փաստ»Հիմա ձեր հերթն է... Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդես է եկել հրաժեշտի ելույթովՀովիկ Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է. «Հրապարակ»ՔՊ-ական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ»Ապարանում ձյուն է գալիս Փաշինյանը գրել է, թե ինչ հմտություն է հարևանների հետ խաղաղությունըՄոսկվան չպետք է Դոնալդ Թրամփի հետ կապված պատրանքներ ունենա․ Անատոլի Անտոնով Բայդենը բացահայտել է Գազայի շուրջ համաձայնագրի երեք փուլերի մանրամասները Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում 1-ին մեդալն է նվաճել Հայաստանում մեկ օրում երկրորդ ինքնասպանության փորձն է կատարվել Երևանում մեքենան բախվել է աղբամաններին, որոնցից մեկում քաղաքացի է եղել. վերջինը հոսպիտալացվել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից՝ երեք փուլով Ադրբեջանից հայտարարել են՝ Բաքվում հայերի ջարդերի մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «մտացածին է» Give Me Sport․ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ Մաստարա գյուղում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել «Ազատության թևեր»․ ՑԱԽԱԼ-ը նախապատրաստվում է Գազայից ազատ արձակվող պատանդներին ընդունելուն Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. 4 վիրավոր կա Կարմիր Խաչն այցելել է Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներինՄեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Թաթոյան
Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու «ոսկե հնարավորություն» ունի. WSJ
1-ին փուլում ՑԱԽԱԼ-ը զորքերը հետ կքաշի Գազայից՝ 700 մ խորությամբ․ մանրամասներ՝ սպասվող համաձայնագրից Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ) Երևանում մեքենաներ են բախվել, որից մեկը հայտնվել է մայթին․ վիրավոր կա ՀՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ում քննարկել է տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցը (տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը արդարացվեց․ ՀրապարակՀայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության երկրորդ տուրում հաղթանակ է տոնել միայն Արթուր Դավթյանը ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Գազայում կրակի դադարեցման համաձայնությունը 45 մլն դրամով կառուցվում է փողոցների արտաքին լուսավորության ցանց. ՏԿԵ նախարարը այցելել է Վայոց ձոր Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս պահի դրությամբ Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացվեց ՀՀ իշխանությունների՝ քաղաքականության մեջ «ազարտը» հաճախ անսպասելի հետևանքներ է ունենում․ Կարասին Վթար՝ ՇՕ մեքենայի մասնակցությամբ․ վարորդները, բժիշկը, բուժքույրը, բուժառուն հոսպիտալացվել են Սիրիայում ամերիկյան և քրդական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացնում«ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է»․ Զուրաբիշվիլի
Հասարակություն

Արբանյակային կապի գլոբալ համակարգի ներդրումը կբարելավի նաև Հայաստանի ինտերնետային անվտանգությունը. ԲՏԱ փոխնախարար

Հայաստանում արբանյակային կապի գլոբալ համակարգերի ներդրումը ենթադրում է դրանց շահագործման կանոնների սահմանում, որոնք կոչված են հստակեցնելու հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ինտերնետ ծառայությունների մատուցման, այդ թվում՝ արտոնագրման գործընթացի և համապատասխան ռադիոհաճախականությունների օգտագործման նոր կարգը։

Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, պայմանավորված է այն հանգամանքով, որ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ինտերնետ ծառայությունների մատուցումը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում նոր գործունեության տեսակ է և առաջին անգամ է մատուցվելու նշված տեխնոլոգիայի միջոցով ծառայություն։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուտով կհայտարարի արբանյակային կապի գլոբալ համակարգի նոր ընկերության հայաստանյան ներկայացուցչին արտոնագիր տրամադրելու մասին։

Ըստ այդմ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի» վերաբերյալ փոփոխությունների և լրացումների մասին օրենսդրական նախագիծ։

Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ինտերնետ ծառայությունների մատուցումը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում նոր գործունեության տեսակ է, և ինչպես ցանկացած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի  գործունեության տեսակ, այն կազմակերպելու համար պահանջվում է սահմանել ցանցերի շահագործման թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման նոր պայմաններ և կանոններ: 

«Դա օրենքի պահանջ է, և համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի՝ «եթե էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի շահագործման կամ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ռադիոհաճախականությունների օգտագործում, ապա անձը չի կարող տվյալ ցանցն օգտագործել կամ ծառայությունը մատուցել առանց ռադիոհաճախականությունների օգտագործելու համար պահանջվող թույլտվության»- նշել է Գևորգ Մելիքսեթյանը։ 

Փոխնախարարը նշել է նաև, որ քանի որ հեռավոր և սահմանամերձ այն բնակավայրերը, որտեղ մեծ ֆինանսական ծախսերի պատճառով կապի օպերատորների կողմից շարժական և ֆիքսված ինտերնետ կապի ենթկառուցվածքներ չեն կառուցվել, արբանյակային ինտերնետ կապը կապահովի լայնաշերտ ինտերնետի հասանելիություն Հայաստանի ողջ տարածքում:

ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի խոսքով՝ նախարարությունը Հայաստանում գործունեություն ծավալելու առաջարկներ է ստացել արբանյակային կապի գլոբալ համակարգերի ևս մի քանի ընկերություններից, որոնց մասով ընթանում են քննարկումներ։ Նա նշեց, որ ժամանակը ցույց կտա, թե դրանցից որոնք ցանկություն կհայտնեն գործունեություն ծավալելու Հայաստանում։

Մանրամասն՝ այստեղ։