Ուկրաինան սխալ է թույլ տվել՝ մերժելով Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությունը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան սխալ է եղել, երբ 2022 թվականի գարնանը հրաժարվել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Նա իր կարծիքն է հայտնել ռադիո Kossuth-ի եթերում։
«Ուկրաինացիները, իմ կարծիքով, սխալ ձիու վրա խաղադրույք կատարեցին, սխալ ռազմավարություն ընտրեցին 2022 թվականի ապրիլին, երբ հնարավորություն եղավ Ռուսաստանի հետ խաղաղության կամ զինադադարի համաձայնագիր կնքել»,- ասել է հունգարացի քաղաքական գործիչը՝ հավելելով, որ ուկրաինական կողմը դա արել է անգլոսաքսոնների ազդեցության տակ:
Օրբանը նաև «անամոթություն» է անվանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի առաջարկը՝ իջեցնել մոբիլիզացիոն տարիքը Ուկրաինայում։