Լոնդոնի կենտրոնում իր լույսերն է վառել սուրբծննդյան տոնածառը
Մեծ Բրիտանիայի գլխավոր տոնածառը Լոնդոնի կենտրոնում հորդառատ անձրևի տակ վառել է իր լույսերը: Կոնների պսակով 20 մետրանոց եղևնին անցել է գրեթե 1500 կմ՝ Նորվեգիայի Օսլոյից Տրաֆալգար հրապարակ հասնելու համար։
Հանդիսավոր միջոցառումը մեկնարկել է Վեսթմինսթերի լորդ քաղաքապետ Ռոբերտ Ռիգբին և Օսլոյի քաղաքապետ Անն Լինդբուն: Երկու շաբաթ առաջ նրանք երկուսով կտրեցին 57-ամյա ծառը, որն ընտրվել էր որպես նվեր Լոնդոնին Լիլումարկում՝ Օսլոյի անտառապատ հյուսիսային արվարձանում, որտեղ գտնվում է հայտնի լեռնադահուկային հանգստավայրը: