ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար է նշանակվել Թուրքիայի նախկին արտգործնախարարը
Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն նշանակվել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար։ Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգին, որը «X» սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել։
«Շնորհավորում ենք ԵԱՀԿ նոր ղեկավարությանը։
Ֆերիդուն Սինիրլիօղլու (Թուրքիա) - գլխավոր քարտուղար,
Մարիա Թելալյան (Հունաստան) - Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար,
Քրիստոֆ Կամպ (Նիդեռլանդներ) - ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար,
Յան Բրատու (Նորվեգիա)- ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ»,-գրել է նա։