ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ընտրական հարցերով միջազգային փորձագետին (տեսանյութ)
Կառավարությունը նույնպես հաստատեց Փաշինյանի մասնակցությունը Դավոսի տնտեսական ֆորումին
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հուղարկավորությանը (տեսանյութ)Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետերը
ՈՒՂԻՂ․ Վերջին հրաժեշտը` Մհեր Սահակյանին
Կալանավորն «Արմավիր» ՔԿՀ-ում ածելիով վնասել է ՔԿԾ ծառայողներին․ երկու ծառայող տուժող է ճանաչվել. «Փաստինֆո»ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ մասնաբաժինը կազմել է աննախադեպ բարձր՝ 42,2 տոկոս, իսկ ԵՄ երկրներինը աննախադեպ ցածր՝ 7,5 տոկոս. քաղաքագետՀերիք ա տղաներին ասեք՝ «վայ ճաշիկ կուտե՞ս», սա խորը դեգրադացիա է առաջացրել, այդ թվում՝ մարտական իրադարձություններում․ Փաշինյան (տեսանյութ)Ընկալումը, թե՝ ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է և անհրաժեշտորեն պետք է փոխվի․ Փաշինյան Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծըԵրևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինըԷրդողանը ողջունել է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրըԲաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺԾիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն․ նախարարԵմենի Հութիները կդադարեցնեն Իսրայելը հրետակոծելՀայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրըԶելենսկին խոստովանել է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը շատ վատ ենԿառավարության 2025 թվականի հունվարի 16-ի հերթական նիստը` ուղիղ միացմամբԵՄ-ի հարցով չեն շտապում. անհանգստություններ իշխող թիմում. «Հրապարակ»Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը. ԱՆԿբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` ԱԺ նախկին պատգամավորի եղբոր գործով. «Ժողովուրդ»Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատվել է Սևակ Միքայելյանը, նրա փոխարեն նշանակվել է Լիլյա ՍիրականյանըԲեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը
Նիկոլ Փաշինյանը նոր գլխավոր հարկադիր կատարող է նշանակել
Խոշոր հրդեհ՝ Պարույր Սևակ թաղամասում՝ ավտոպահեստամասերի խանութում. վնասվել է նաև կից կայանած Kia-նՀրդեհ՝ Վշտունու փողոցի տներից մեկում․ երեք անձ հոսպիտալացվել էՆոր ֆորմատի փնտրտուքներով. «Հրապարակ» Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ»Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն». «Փաստ»Հիմա ձեր հերթն է... Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդես է եկել հրաժեշտի ելույթովՀովիկ Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է. «Հրապարակ»ՔՊ-ական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ»Ապարանում ձյուն է գալիս Փաշինյանը գրել է, թե ինչ հմտություն է հարևանների հետ խաղաղությունըՄոսկվան չպետք է Դոնալդ Թրամփի հետ կապված պատրանքներ ունենա․ Անատոլի Անտոնով Բայդենը բացահայտել է Գազայի շուրջ համաձայնագրի երեք փուլերի մանրամասները Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում 1-ին մեդալն է նվաճել Հայաստանում մեկ օրում երկրորդ ինքնասպանության փորձն է կատարվել Երևանում մեքենան բախվել է աղբամաններին, որոնցից մեկում քաղաքացի է եղել. վերջինը հոսպիտալացվել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից՝ երեք փուլով Ադրբեջանից հայտարարել են՝ Բաքվում հայերի ջարդերի մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «մտացածին է» Give Me Sport․ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ Մաստարա գյուղում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել «Ազատության թևեր»․ ՑԱԽԱԼ-ը նախապատրաստվում է Գազայից ազատ արձակվող պատանդներին ընդունելուն Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. 4 վիրավոր կա Կարմիր Խաչն այցելել է Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներինՄեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Թաթոյան
Տնտեսություն

Կապիտալը «փախչում է» մեր երկրից․ առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 մլն դոլարով, իսկ ՕՈւՆ-ի զուտ ներհոսքը բացասական է. Ավետիսյան

Օրվա իշխանությունն այլևս չի կարողանում քողարկել մակրոտնտեսական ցուցանիշների արագացող բացասական միտումները։

2025 թվականի պետական բյուջեի ներկայացված նախագիծը երկու-երեք շաբաթ անց հաստատվեց՝ կանխատեսվող հիմնական ցուցանիշների շոշափելի կրճատումներով։ 2025 թվականի համար խոստացված առնվազն 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն պետական բյուջեի հիմքում սկզբնապես դրել էին 5,6 տոկոս աճի ցուցանիշը, որն արդեն իսկ շուրջ երկու անգամ զիջում էր նախորդ երկու տարիներին արձանագրված տնտեսական երկնիշ աճի փաստացի ցուցանիշներին։

Բազմիցս ենք փաստել, որ 2022-2023 թվականների բարձր տնտեսական աճի առյուծի բաժինը արտաքին, պատահական գործոնի ավարտվող ազդեցությամբ է։

Երկու շաբաթ անց, բախվելով իրականությանը, իշխանական անսահման պոպուլիզմը որոշակիորեն նահանջել է։

2025 թվականի պետական բյուջեի հաստատված նախագծում ՀՆԱ-ի կանխատեսվող աճի ցուցանիշը կրճատել են 10 տոկոսով՝ 5,6 տոկոսից դարձնելով 5,1 տոկոս։ Ի դեպ, հեղինակավոր միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների կանխատեսումը նույնիսկ այս նվազեցված ցուցանիշից ավելի ցածր է։ Ըստ այդմ՝ հաջորդ տարվա պետական բյուջեում համամասնորեն նվազեցվել են և՛ նախապես ներկայացված եկամուտները, և՛ ծախսերը։

Հաջորդ տարվա պետական բյուջեում ամենաբարձր աճն ունի պետական պարտքի սպասարկումը՝ 13 տոկոս կամ 50 միլիարդ դրամ, որն ընդհանուր կազմում է 1 միլիարդ ԱՄՆ դոլար։

Սա է պատճառը, որ 2025 թվականի հունվարի 1-ից կրկնապատկվելու է փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը։ Ավելին՝ օրվա իշխանությունը քննարկում է նաև հաջորդիվ նշված տնտեսվարողների հարկային արտոնություններն ամբողջապես վերացնելու նախագծեր։

Այս տարի ևս իշխանության առնվազն 7 տոկոսանոց տնտեսական աճի ապահովման խոստումը չի իրականանալու։ 2024 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 6,6 տոկոս, որը կայուն նվազելով՝ երրորդ եռամսյակում դարձել է 5,2 տոկոս։ Այս տեմպերը պահպանվելու դեպքում տարին կամփոփվի շուրջ 5 տոկոս ՀՆԱ-ի աճի ցուցանիշով։

Իսկ պետական պարտքն այս տարվա 10 ամիսներին աճել է 6,7 տոկոսով, այսինքն՝ ՀՆԱ-ից ավելի արագ չափով և կազմում է 12,633 միլիարդ ԱՄՆ դոլար։

Հիմա ներկայացնեմ մակրոտնտեսական ընթացիկ ցուցանիշների խորացող բացասական միտումները։

Շարունակվում են պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման և ծախսերի կատարման էական թերակատարումները՝ շուրջ 10 տոկոսի շրջանակներում։

Այս տարվա առաջին կիսամյակում ռուսական ոսկու վերարտահանման արդյունքում ձևավորված՝ արդյունաբերության ոլորտի 18,2 տոկոսանոց աճի ցուցանիշը 3,5 անգամ նվազելով հոկտեմբերին դարձել է 5,3 տոկոս։ Ի դեպ, իշխանությունն այս բարձր ցուցանիշով շատ էր հպարտանում՝ անտեսելով այն փաստը, որ առանց ոսկու վերարտահանման այդ նույն ժամանակահատվածում գրանցվել էր արդյունաբերության ոլորտի անկում։

Գյուղատնտեսության ոլորտը առաջին կիսամյակի չնչին աճից հետո բերքահավաքի հիմնական շրջանում՝ երրորդ եռամսյակում նորից գրանցել է անկում։

2024 թվականի հունվար-հոկտեմբերին տեղեկատվության և կապի, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի անկումը շարունակաբար խորանալով՝ հոկտեմբերին կազմել է 11 տոկոս։

Փոխարենը՝ այս նույն ժամանակահատվածում երկնիշ աճում է խաղամոլությունը։

Արտաքին տնտեսական կախվածությունը մեկ երկրից շարունակաբար մեծանում է։ 2024 թվականի հունվար-հոկտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 68 տոկոսով, ներառյալ ռուսական ոսկու վերարտահանման թռիչքաձև աճը։ Ի դեպ, նախորդ տարի ունեցել ենք արտաքին առևտրաշրջանառության գրեթե կրկնապատկում։

Այս տարվա 10 ամիսներին ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառությունը նորից գրանցել է բարձր աճ՝ 92 տոկոս, որի արդյունքում ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ՌԴ-ի տեսակարար կշիռը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,5 տոկոսային կետով, դարձել է 41,5 տոկոս։

Այս նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ կրճատվել է 23 տոկոսով, Ղրղզստանի հետ՝ նվազել է 55 տոկոսով, Բելառուսի հետ աճել է 7,5 տոկոսով, Իրանի հետ չնչին՝ 4,7 տոկոսով աճ, Վրաստանի հետ՝ գրեթե զրոյական աճ, իսկ ԵՄ անդամ երկրների հետ՝ նվազել է 15 տոկոսով, ԱՄՆ-ի հետ՝ նվազել է 40 տոկոսով։ Ռուսական ոսկին վերարտահանվել է Արաբական Միացիալ Էմիրություններ, որի արդյունքում ԱՄԷ-ի հետ ՀՀ-ի առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 6 անգամ, իսկ տեսակարար կշիռը դարձել է 19 տոկոս՝ աճելով 3 անգամ։

Ի դեպ, այս տարվա 10 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,  ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ԵՄ-ի տեսակարար կշիռը նվազել է 2 անգամ՝ դառնալով 7,3 տոկոս, ԱՄՆ-ի տեսակարար կշիռը ևս նվազել է 3 անգամ՝ դառնալով 1,4 տոկոս, Իրանի տեսակարար կշիռը նվազել է 1,5 անգամ՝ դառնալով 2,3 տոկոս։

Կապիտալը «փախչում է» մեր երկրից․ առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ՕՈՒՆ-ի ընդհանուր զուտ ներհոսքը կազմել է բացասական՝ -55 միլիոն ԱՄՆ դոլար։ Ի դեպ, ՕՈՒՆ դրական զուտ ներհոսք ամենամեծը գրանցվել է Ռուսաստանից՝ +22 միլիոն ԱՄՆ դոլար։

Շարունակելի ․․․

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ