Գերմանիայում փորձել են թալանել Սարգիս Ադամյանի բնակարանը․ կինը և երեխան եղել են տանը (լուսանկար)
Երկու դիմակավորված տղամարդ փորձել է ներխուժել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող, «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի տուն։ Այդ ժամանակ տանն են եղել ֆուտբոլիստի կինը՝ մոդել Աննա Ադամյանը և որդին։ Այս մասին գրում է գերմանական Bild պարբերականը։
Կինը դիմակավորված տղամարդկանց նկատել է անվտանգության տեսախցիկների շնորհիվ։
Ադամյանը ոստիկանություն է կանչել, և կողոպտիչներին հաջողվել է վախեցնել: