Էրդողանը ողջունել է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրըԲաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺԾիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն․ նախարարԵմենի Հութիները կդադարեցնեն Իսրայելը հրետակոծելՀայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրըԶելենսկին խոստովանել է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը շատ վատ ենԿառավարության 2025 թվականի հունվարի 16-ի հերթական նիստը` ուղիղ միացմամբԵՄ-ի հարցով չեն շտապում. անհանգստություններ իշխող թիմում. «Հրապարակ»Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը. ԱՆԿբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` ԱԺ նախկին պատգամավորի եղբոր գործով. «Ժողովուրդ»Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատվել է Սևակ Միքայելյանը, նրա փոխարեն նշանակվել է Լիլյա ՍիրականյանըԲեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը
Նիկոլ Փաշինյանը նոր գլխավոր հարկադիր կատարող է նշանակել
Խոշոր հրդեհ՝ Պարույր Սևակ թաղամասում՝ ավտոպահեստամասերի խանութում. վնասվել է նաև կից կայանած Kia-նՀրդեհ՝ Վշտունու փողոցի տներից մեկում․ երեք անձ հոսպիտալացվել էՆոր ֆորմատի փնտրտուքներով. «Հրապարակ» Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ»Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն». «Փաստ»Հիմա ձեր հերթն է... Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդես է եկել հրաժեշտի ելույթովՀովիկ Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է. «Հրապարակ»ՔՊ-ական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ»Ապարանում ձյուն է գալիս Փաշինյանը գրել է, թե ինչ հմտություն է հարևանների հետ խաղաղությունըՄոսկվան չպետք է Դոնալդ Թրամփի հետ կապված պատրանքներ ունենա․ Անատոլի Անտոնով Բայդենը բացահայտել է Գազայի շուրջ համաձայնագրի երեք փուլերի մանրամասները Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում 1-ին մեդալն է նվաճել Հայաստանում մեկ օրում երկրորդ ինքնասպանության փորձն է կատարվել Երևանում մեքենան բախվել է աղբամաններին, որոնցից մեկում քաղաքացի է եղել. վերջինը հոսպիտալացվել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից՝ երեք փուլով Ադրբեջանից հայտարարել են՝ Բաքվում հայերի ջարդերի մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «մտացածին է» Give Me Sport․ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ Մաստարա գյուղում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել «Ազատության թևեր»․ ՑԱԽԱԼ-ը նախապատրաստվում է Գազայից ազատ արձակվող պատանդներին ընդունելուն Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. 4 վիրավոր կա Կարմիր Խաչն այցելել է Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներինՄեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Թաթոյան
Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու «ոսկե հնարավորություն» ունի. WSJ
1-ին փուլում ՑԱԽԱԼ-ը զորքերը հետ կքաշի Գազայից՝ 700 մ խորությամբ․ մանրամասներ՝ սպասվող համաձայնագրից Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ) Երևանում մեքենաներ են բախվել, որից մեկը հայտնվել է մայթին․ վիրավոր կա ՀՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ում քննարկել է տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցը (տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը արդարացվեց․ ՀրապարակՀայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության երկրորդ տուրում հաղթանակ է տոնել միայն Արթուր Դավթյանը ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Գազայում կրակի դադարեցման համաձայնությունը 45 մլն դրամով կառուցվում է փողոցների արտաքին լուսավորության ցանց. ՏԿԵ նախարարը այցելել է Վայոց ձոր Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս պահի դրությամբ Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացվեց ՀՀ իշխանությունների՝ քաղաքականության մեջ «ազարտը» հաճախ անսպասելի հետևանքներ է ունենում․ Կարասին
Քաղաքականություն

Այս անգամ մեր «բախտը բերեց». Թուրքիայի ախորժակին Սիրիայում հագուրդ տրվեց. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Սիրիայում, իսկական ողբերգություն է։ Ես չգիտեմ՝ կկարողանա՞ արդյոք Ասադի իշխանությունն այս անգամ էլ դուրս գա ճգնաժամից, բայց եղածն արդեն բավական է, որպեսզի հստակ լինի մեկ բան. մեծ առևտուր է տեղի ունեցել և այդ առևտրում վաճառվել են Սիրիայի շահերը։ Ավելի ճիշտ, հենց ինքը՝ Սիրիան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ամենայն հավանականությամբ երկիրը կմասնատվի։ Հիմնական շահառուն, եթե ոչ միակը, Թուրքիան է։ Մոսկվան հուսով է, որ Լաթակիան և Տարտուսը կմնան ռուսական ազդեցության տակ։ Ինչ-որ բան սակայն հուշում է, որ այդ շրջաններում Ռուսաստանը նույնքան ազդեցություն և ուժ կունենա, որքան ռուսական խաղաղապահ զորքերն ունեին Արցախում։ Ուշ թե շուտ ռուսներին կհասկացնեն, որ Սիրիայում այլևս անելիք չունեն և պետք է հեռանան։

Իրանը նույնպես կկորցնի ամեն ինչ։ Նման քաղաքականությամբ Թեհրանը Սիրիայում որևէ բան ունենալու հավակնություն չէր էլ կարող ունենալ։ Միայն սպառնալիքներ և ուրիշ ոչինչ։ Հիմա էլ հայտարարում են, թե կարող են երկու բանակ ուղարկել Սիրիա, բայց վախենում են, որ արդեն ուշ է։ Փոխարենը Իրանի իշխանություններն զբաղեցնում են իրենց հասարակությանը տիեզերք ինչ-որ արբանյակներ ուղարկելով։ Դե իսկ վաղը-մյուս օրն էլ Մոսկվան ու Թեհրանը երկար կվիճեն, թե ում բաղթողման հետևանքով էր, որ ահաբեկիչները կարողացան կործանել Սիրիան։

Համաձայնեք՝ ամեն ինչ շատ ծանոթ է մեզ։ Պարզապես այս անգամ մեր «բախտը բերեց». Թուրքիայի ախորժակին Սիրիայում հագուրդ տրվեց։

Դե իսկ CNN-ները մեծ հաճույքով հարցազրույցներ են անում ահաբեկիչների հետ։ Արդյունքում պարզվելու է, որ բոլորն ամեն ինչ արել են, որպեսզի նոր կոտորածներ չլինեն, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։

Աղոթում եմ Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների ու եղբայրական ժողովրդի ճակատագրի համար»,- գրել է նա: