Ադրբեջանում հայտնի գնդապետ է ձերբակալվել
Ադրբեջանի զինդատախազությունը կաշառակերության մեղադրանք է առաջադրել Պետական սահմանային ծառայության պահեստի գնդապետ Ռամիլ Իբրահիմովին։
Բաքվի դատարանը Իբրահիմովին չորս ամսով կալանավորել է՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Գործով նախաքննությունը շարունակվում է։