Ուկրաինան հարձակվել է Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի ուղղությամբ. կան վիրավորներ
Գիշերը Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում անօդաչու թռչող սարքը գրոհել է Չեչնիայի ներքին գործերի նախարարության երկրորդ գնդի շենքի ուղղությամբ:
Այս մասին հայտնում է Kavkaz.Realii-ն:
Աղբյուրը պնդում է, որ վիրավորվել է 6 ուժային, զոհերի մասին տվյալներ չկան։ Սոցցանցերի օգտատերերը գրում են, որ քաղաքում պայթյունների ձայներ են լսել։
Իշխանությունները դեռ չեն հայտնել միջադեպի մասին:
Հրատարակությունը հիշեցնում է, որ սա Չեչնիայում արդեն երրորդ անօդաչու սարքի հարձակումն է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկսվելուց ի վեր։
Նախորդ՝ դեկտեմբերի 4-ի հարձակման թիրախը եղել է նաեւ երկրորդ գնդի հենակետը։ Չեչնիայի վրա առաջին անօդաչու թռչող սարքի հարձակումը եղել է հոկտեմբերի 29-ին, ինչի հետևանքով Գուդերմեսում այրվել է Հատուկ նշանակության ուժերի համալսարանի շենքերից մեկի տանիքը։