Սիրիան ավելի քան 60 տարի կառավարող կուսակցությունը դադարեցրել է իր գործունեությունը
Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցությունը (Բաաս), որը կառավարել է Սիրիան ավելի քան 60 տարի, հայտարարել է զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող հանրապետությունում իր գործունեությունը դադարեցնելու մասին։
Բացի այդ, կուսակցությունը որոշել է իր զենքը, ինչպես նաև սարքավորումներն ու մեքենաները փոխանցել Սիրիայի ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարարությանը։
Այլ գույքային և դրամական միջոցների նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի ֆինանսների և արդարադատության նախարարության կողմից։
Գույքն ու ակտիվները կդրվեն ժամանակավոր կառավարության Ֆինանսների և Արդարադատության նախարարության վերահսկողության ներքո: