Պատրաստվում ենք խաղաղության. ՈՄԱ (տեսանյութ)
1 ամսից կցուցադրվի ՈՄԱ-ի «Պատրաստվում ենք խաղաղության» ֆիլմը։ Այս մասին տեղեկացանք ՈՄԱ-ի ֆեյսբուքյան Էջից.
«Մեր 10-ամյա փորձն ու գործը բերել են մեզ այն համոզման, որ խաղաղություն չեն մուրում, այլ կերտում են այն տքնաջան աշխատանքով և զօրուգիշեր պատրաստվելով:
Այսօրվանից սկսած՝ մենք մեկ ամիս մեծ ոգևորությամբ ու հավատով ձեր դատին ենք ներկայացնելու մեր գործունեությունը, արժեքները, նվիրվածությունը, աշխատանքը և պարզապես ամենակարևոր արժեքը՝ մարդ-սեր, մարդ-հույս, մարդ-հավատ, մարդ-բանակ, ազգ-բանակ, երկիր-ամրոց ուսուցանող և փոխանցող ֆիլմը:
Այն մեր տասը տարիների ամենօրյա աշխատանքի ծնունդն ու արտացոլումն է, ՈՄԱ-ում ծնված ու ապրած հույզերն ու մտքերը, կարոտն ու սերը, այն բոլորիս նվիրական երազանքն է և ազգը բանակ, երկիրն ամրոց դարձնելու ջահերից մեկը»։