Միջազգային դատարանները միակ գործքներն են, որոնք ունենք՝ անվտանգություն ու խաղաղություն սահմանելու համար․ Եղիշե Կիրակոսյան
«Միջազգային դատարանները շատ կարևոր են անվտանգություն ու խաղաղություն սահմանելու համար, քանի որ սրանք միակ գործքներն են, որոնք մենք ունենք»։ Այս մասին հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ։
Ըստ նրա, Հայաստանում մարդիկ այնքան էլ լավ չեն պատկերացնում Հռոմի ստատուտին միանալու պատճառները, որովհետև ակնկալիքներն այս միացումից բավականին մեծ էին։
«Բայց սա բավականին սպեցիֆիկ է։ Մարդկանց պետք է բացատրել, թե ինչ է անում այդ դատարանը։ Ես հավատում եմ, որ Միջազգային քրեական դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շատ մեծ ազդեցություն են ունենալու, թե ինչպես է տվյալ երկիրն իրեն պահում, քանի որ Միջազգային քրեական դատարանը նաև ցույց է տալիս անհատական քրեական պատասխանատվություն մարդկանց համար ովքեր ղեկավարում են այդ երկրները։ Կարծում եմ՝ այս օրենսդրությունը կարևոր ու շատ լավ ազդեցություն է ուենալու երկրի պահվածքի վրա»,- ասաց Կիրակոսյանը։