Ծառուկյանը կարող է վտանգավոր լինել, միայն եթե ես նրան թույլ տամ․ Մախաչև Երևանում՝ արտադրամասի հանդերձարանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Ֆրանսիան գաղտնի զորավարժություններ է անցկացրել Ուկրաինա զորքեր մտցնելու վերաբերյալԱՄՆ պետդեպը դատապարտում է Գախարիայի նկատմամբ բռնությունը Բաքվում պատանդառված Ռուբեն Վարդանյանը պաշտպանել է Հայաստանը կեղծ «դատավարության» ապագա հետևանքներից Բարձրացնե՛նք մեր միասնական ձայնը՝ հանուն պատանդների ազատման ու անհետ կորածների ճակատագրերի պարզման Բաքվում ոչ միայն պատանդառվածներն են, այլև յուրաքանչյուր հայ, որ ցանկանում է Հայրենիք ունենալ Պապոյանը ՀՀ ներդրումային միջավայրն ու «խաղաղության խաչմերուկն» է ներկայացրել Գերմանիայում Մահացել է հայտնի ռեժիսոր Դևիդ Լինչը Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տերմինալից գումարներ են գողացել Փաշինյանը ՔՊ նիստ է գումարել, լսել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի զեկույցը Թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեկնարկել են Պաշտոնական․ Վահան Բիչախչյանը նոր ակումբ ունի Մեր հայրենակիցները Բաքվում պատանդ են, ցուցմունքները կորզված են անմարդկային տանջանքների ենթարկելով Ադրբեջանը ՀՀ-ից պատասխան է պահանջում «բնապահպանական հանցագործությունների համար» Գեղարքունիքում տղամարդը սեռական հարաբերություն է ունեցել 13 տարեկան աղջկա հետ, որը չի գիտակցել իր հետ տեղի ունեցածը Երբ տեղի կունենան Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունները Ո՞ր երկրներից են դեկտեմբերին առավել շատ այցելել Հայաստան 62-ամյա վարորդը Ուրցաձորում 4 մետր բարձրությունից հայտնվել է ձորակում
Լինենք ավելի վճռական ու միասնական, ազատություն` եղբարց մերոց գերելոց․ Արցախի թեմ
«Բանակի կերպափոխման ու զարգացման շուրջ աշխատանքներ են տարվում»․ ՀՀ ԳՇ պետի՝ բրյուսելյան այցը Դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել հերոսի տնից գողություն կատարող կասկածյալի նկատմամբ Հյուսիսային Կորեան կորցրել է իր զորքերի մեկ երրորդը Կուրսկի շրջանում. ForbesԵթե գողգոթայի պատճառ դարձածը պատասխանի չկանչվի, ապա չկա ազգային արժանապատվություն․ Մելիքյան Մի շարք մարզերում սառը օդի շերտը քայքայվել է Պատրաստված զինվորականի դերը կարևոր է բանակի պաշտպանունակության ամրապնդման համար․ գնդապետ Մանգասարյան Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ․ Փաստինֆո Խաչատուրյանը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և համագործակցության շուրջ քննարկում է անցկացրել ՊՆ-ում ստեղծագործական շարադրությունների համաբանակային օլիմպիադայի հաղթողներին են պարգևատրել Ի՞նչ են ըստ էության պայմանավորվել Մհեր Գրիգորյանը և Շահին Շուսթաֆաևը․ «Ազգային Ճակատ» Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու Անդրեասյանն ու Մարագոսը քննարկել են կիրառական գիտությունների համալիրի կառուցմանը վերաբերող հարցեր ՀՀ-ն և ԱՄՆ-ն աշխատելու են ռազմավարական գործընկերության նպատակների կյանքի կոչման ուղղությամբ․ ԱԳՆ «Կանադայում տուն ունե՞ս, մի խուսափի, ասա», «Իհարկե, չունեմ», «Իսկ «բրլյանտի» հանք ունե՞ս Աֆրիկայում» (տեսանյութ) Հո թագավորական ընտանիքի հետնորդներ չենք, առաջին օրից ասում են՝ ջինս մի հագեք, սուրճ մի խմեք (տեսանյութ) Ես անմեղ եմ, իմ և փաստաբանիս նկատմամբ ճնշում են գործադրում ու ստիպում, որ կեղծ փաստաթղթեր ստորագրեմ․ Վարդանյան Գետնին էի նստել, քանի որ դասից էի ուշանում և համակարգիչս լիցքավորում չուներ․ Աննա Հակոբյան (տեսանյութ) Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի վարած քաղաքականությունը մտահոգիչ է Ադրբեջանի համար Սպանության փորձ և խուլիգանություն․ մայրաքաղաքի քրեական ոստիկանների բացահայտումը «Պարտք, պարտք» կրկնելով` ուզում են ինչ-ինչ նպատակների հասնել. Ավանեսյան
Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար
Համաձայնել են սահմանազատումը սկսել ՀՀ-ի, Ադրբեջանի և Վրաստանի հատման հյուսիսային կետից․ մանրամասներ
Գալյանն անդրադարձել է ՀԿԱԾ-ում առկա խնդիրներին՝ դրանց լուծման հարցում ակնկալելով հստակ տեսլական Հունվարի 17-ին հոսանքազրկումներ կլինենՀայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Միջազգայնագետ
Վահե Ղազարյանի նախկին օգնականին կանչել են ԱԱԾ` «զրույցի», սպասվում է, որ նրան էլ են կանչելու
Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվելՀամահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն Ջերմուկում փետրվարի 1-ից 7-ըՕլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունիցԿեղծ թղթադրամով լիցքավորել էր մեքենան․ Մասիսի ոստիկանների բացահայտումը
Տնտեսություն

Կառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես. Գաբրիելյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը գրել է.

«Կառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես։

Գուցե, անհավանական է թվում ասածս, բայց փորձեմ պարզ ու հստակ բացատրել կառավարության նոր որոշումը։
 
Տեսեք, այս պահին մոտ 220 հազար քաղաքացի առնվազն 3 տարի չի վճարել վերցրած վարկերը և կուտակել միջինացված 800,000 դրամ պարտք (մայր գումար + տույժ-տուգանք): Բանկային հաշիվները կալանքի տակ են, և նրանք «սև ցուցակում են»։
Հարգելի քաղաքացի, ուզու՞մ ես մոտ 4 անգամ նվազեցնել այս թիվը, տարաժամկետ վճարելով փակես թեման ու նոր էջից սկսես ֆինանսական պատմությունդ։ Ասեմ՝ ինչ է պետք․
Համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դարձիր գրանցված աշխատող (օրինակ՝ ամսական 150,000 դրամ աշխատավարձով) և՝
 
1. Բանկը կների տույժ-տուգանքի 80%-ը, և քո նոր պարտքը կդառնա մոտ 450,000 դրամ։
2. Քո վճարված 20% եկամտահարկը (30,000 դրամ/ամիս), որը դու փաստացի չես էլ ստանում, կառավարությունը կուղղի քո վարկի մարմանը։
3. ԴԱՀԿ-ն քո մաքուր (հարկված) աշխատավարձից 20%-ը (24,000 դրամ/ամիս) կպահի նոր պարտքի մարման համար։
Արդյունքում՝
 
Քո վճարելիքը կդառնա մոտ 220,000 դրամ։
 
Մեկ տարուց էլ քիչ ժամկետում (9-10 ամսում)՝ ամսական մոտ 24,000 դրամ վճարելով, դու կփակես այս էջը։
Ծրագրից կարող են օգտվել մինչև 1 մլն դրամ վարկ վերցրած քաղաքացիները, որոնց 3 տարվա պարտքը այս պահին վստահաբար դարձել նվազագույնը 2 մլն դրամ:
 
Խնդրում եմ հաշվի առնել, որ այս օրինակն ընդհանուր է, և թվերը կախված են վարկի պայմանագրից, տոկոսադրույքից ու աշխատավարձի չափից։ Սակայն փաստն այն է, որ կուտակված պարտքը վերջնարդյունքում մոտ 4 անգամ կնվազի։
Առաջիկայում կտեղեկացնեմ նաև, թե ինչպես ու երբ կարող եք դառնալ ծրագրի շահառու»։