Գեղարքունիքի մարզում շտապօգնության մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել «Mercedes»-ի. երկու վարորդներն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 14:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Չկալովկա գյուղի վարչական տարածքում բախվել են շտապօգնության «Hiace» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ի
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորները 2 վարորդներն են ու շտապօգնության բուժքույրը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը շտապօգնության ավտոմեքենան է եղել, ով դեպի Մարտունի ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Mercedes»-ին: