Տնօրենը չի պահպանում աշխատանքային էթիկայի կանոնները, կան գերարտոնված աշխատակիցներ. Մ.Հովհաննիսյանի նամակը՝ ԱվինյանինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՀրդեհ Ղարիբջանյան գյուղում. պահեստում այրվել է անասնակեր և մասամբ ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբԲագրատ Uրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով. «Սրբազան պայքար» շարժում (լուսանկարներ)Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է ԿիևինԱյցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներԹուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Բաքվում էՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանիԿոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրոԱդրբեջանցի անտունների նոր խմբաքանակ է տեղափոխվել օկուպացված ԱրցախՕդը լավ մաքրվեց, հիանալի եղանակ է. Գագիկ ՍուրենյանԲաքվում դատավարությունը մտահոգություն է առաջացնում. կհանդիպեմ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ․ Ռուստամ ԲաքոյանԼուսանկարում Լևոն Մնացականյանն է՝ Շուշիում, այ էսպես եմ հիշելու ու սպասելու իրեն ու մնացած տղերքին․ Վարուժան ԳեղամյանTikTok-ը կարող է փակվել ԱՄՆ-ում հունվարի 19-իցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 17 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնությունԱրարատի մարզի 3 քաղաքում և ավելի քան 50 գյուղում 36 ժամ ջուր չի լինելուԹրամփը կոշտ գործողությոններ կսկսի ներգաղթյալների դեմ երդմնակալության հենց հաջորդ օրըՀայաստանում շարունակվում է գրիպի շրջանառությունը․ որոնք են ախտանիշներըՍուդանի բանակը շարունակում է հարվածել արագ արձագանքման ուժերինՀանգստյան օրերին տեղումներ չեն լինիՀրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածուԱդրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին hարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին․ ԱբրահամյանՓաստեր են ստուգվո՞ւմ, թե՞ քաղաքական հարցեր են լուծվումՆոր գույք և մարզումային ժամանակակից պայմաններ՝ Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ (տեսանյութ)Աղոթք՝ Բաքվում պահվող գերիների համարՄահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը (տեսանյութ)Այսօր առավել, քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա ԱզնավուրՓաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալուԻ՞նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»Գողության փորձ՝ Գուգարքի գյուղապետարանից․ կան ձերբակալվածներԱնուշադրության մատնեք բոլոր մեկնաբանությունները, որոնք լցված են Բաքվում դատվող պատանդների հանդեպ զազրախոսությամբ և թույնով․ Հ․ԲադալյանԵթե շարունակվի Փաշինյանի պաշտոնավարումը, առանցքային հարցը ոչ թե լավ ապրելու համար աշխատելն է լինելու, այլ պարզապես՝ ապրելըԻ՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ ԲազեյանըՓաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»Արման Ծառուկյանը մենամարտի չեղարկումից հետո գրառում է կատարելԲաքուն Ռուբեն Վարդանյանի գործը առանձին կքննի. երբ է հաջորդ դատական նիստըԿփոփոխվեն զինծառայողներին տրամադրվող արձակուրդի օրերի քանակը, սպաների բնակարանի ձեռքբերման կարգը. նախագիծԱպարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է․ Աշոցքում բուք էՓաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» Ինչու Փաշինյանը չի հրավիրվել Թրամփի երդմնակալությանը․ «Հրապարակ»10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»Հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս ՀՀ քաղաքացիների գլխինԻնչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ»Տուգանելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»Նեթանյահուն գաղտնի խոստացել է շարունակել պատերազմը ԳազայումԴանիան առանց կռվի չի զիջի Գրենլանդիան ԱՄՆ-ինԲագրատ Սրբազանը Իրանում է, ժողովրդական հանդիպում է սպասվում «Այս ամենին Ալիևը հասել է մեծամասամբ Փաշինյանի շնորհիվ»․ ադրբեջանագետ
Մամուլ

Հերթական բարձրագույն կրթություն չունեցողը՝ ՔՊ պատգամավոր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավորը՝ Ջուլիետա Ազարյանը, ով կփոխարինի Դավիթ Առուշանյանին, նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ առանց բարձրագույն կրթության։

30-ամյա Ջուլիետա Ազարյանը, քաղաքական կարիերա չունենալով, միանգամից դարձել է Ավան վարչական շրջանի ղեկավար: Նա 2016 թվականին ավարտել է ՀՀ Երեւանի Էստրադայի եւ ջազային արվեստի պետական քոլեջը։

Քոլեջն ավարտելուց հետո միայն 8 տարի անց, երբ 2 տարի է, ինչ զբաղեցնում է վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը, այս տարի՝ 2024 թվականին, ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետ եւ այժմ սովորում է այնտեղ։

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ջուլիետա Ազարյանը 2013-2014 թվականին կամավոր է եղել World Vision Armenia կազմակերպությունում։ 2015 թվականին եղել է «Բի Դի Էն» ՍՊԸ-ի գլխավոր Visual Merchandiser-ը:

2018 թվականին եղել է «Բեմել» ընկերության միջոցառումների կազմակերպիչը։ 2020 թվականի հոկտեմբերին կազմակերպել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի «Ներդրողների խթանման եւ արտաքին կապերի» վարչության արտահանման միջոցառումները։ 2021-2022 թվականներին աշխատել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի «Ներդրողների աջակցման եւ հետներդրումային սպասարկման» վարչությունում՝ որպես ծրագրերի համակարգող։

2021 թվականին հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու։

04․08․2022-04․08․2024 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհրդի քարտուղարը։

Ազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է:

Ջուլիետա Ազարյանը 2021 թվականին Կոտայքի մարզի Առինջ գյուղում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում։
2023 թվականին, երբ զբաղեցրել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը, 1 մլն դրամով հողամաս է ձեռք բերել Փարաքար համայնքում։

Ազարյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 282 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 300 հազար դրամ եւ 5 հազար ԱՄՆ դոլար։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 991 հազար դրամ, որից 6 մլն 516 հազարը աշխատանքի վարձատրություն է «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից, իսկ 405 հազարը այլ եկամուտ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 13 մլն 853 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Հենց սրա համար Ազարյանը ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 69 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: