Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր ԽաչատրյանԱվագանու ՔՊ խմբակցության անդամները քննարկել են քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալՆեթանյահուն համաձայնել է ավարտել պատերազմը ԳազայումՏնօրենը չի պահպանում աշխատանքային էթիկայի կանոնները, կան գերարտոնված աշխատակիցներ. Մ.Հովհաննիսյանի նամակը՝ ԱվինյանինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՀրդեհ Ղարիբջանյան գյուղում. պահեստում այրվել է անասնակեր և մասամբ ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբԲագրատ Uրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով. «Սրբազան պայքար» շարժում (լուսանկարներ)Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է ԿիևինԱյցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներԹուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Բաքվում էՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանիԿոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրոԱդրբեջանցի անտունների նոր խմբաքանակ է տեղափոխվել օկուպացված ԱրցախՕդը լավ մաքրվեց, հիանալի եղանակ է. Գագիկ ՍուրենյանԲաքվում դատավարությունը մտահոգություն է առաջացնում. կհանդիպեմ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ․ Ռուստամ ԲաքոյանԼուսանկարում Լևոն Մնացականյանն է՝ Շուշիում, այ էսպես եմ հիշելու ու սպասելու իրեն ու մնացած տղերքին․ Վարուժան ԳեղամյանTikTok-ը կարող է փակվել ԱՄՆ-ում հունվարի 19-իցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 17 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնությունԱրարատի մարզի 3 քաղաքում և ավելի քան 50 գյուղում 36 ժամ ջուր չի լինելուԹրամփը կոշտ գործողությոններ կսկսի ներգաղթյալների դեմ երդմնակալության հենց հաջորդ օրըՀայաստանում շարունակվում է գրիպի շրջանառությունը․ որոնք են ախտանիշներըՍուդանի բանակը շարունակում է հարվածել արագ արձագանքման ուժերինՀանգստյան օրերին տեղումներ չեն լինիՀրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածուԱդրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին hարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին․ ԱբրահամյանՓաստեր են ստուգվո՞ւմ, թե՞ քաղաքական հարցեր են լուծվումՆոր գույք և մարզումային ժամանակակից պայմաններ՝ Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ (տեսանյութ)Աղոթք՝ Բաքվում պահվող գերիների համարՄահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը (տեսանյութ)Այսօր առավել, քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա ԱզնավուրՓաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալուԻ՞նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»Գողության փորձ՝ Գուգարքի գյուղապետարանից․ կան ձերբակալվածներԱնուշադրության մատնեք բոլոր մեկնաբանությունները, որոնք լցված են Բաքվում դատվող պատանդների հանդեպ զազրախոսությամբ և թույնով․ Հ․ԲադալյանԵթե շարունակվի Փաշինյանի պաշտոնավարումը, առանցքային հարցը ոչ թե լավ ապրելու համար աշխատելն է լինելու, այլ պարզապես՝ ապրելըԻ՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ ԲազեյանըՓաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»Արման Ծառուկյանը մենամարտի չեղարկումից հետո գրառում է կատարելԲաքուն Ռուբեն Վարդանյանի գործը առանձին կքննի. երբ է հաջորդ դատական նիստըԿփոփոխվեն զինծառայողներին տրամադրվող արձակուրդի օրերի քանակը, սպաների բնակարանի ձեռքբերման կարգը. նախագիծԱպարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է․ Աշոցքում բուք էՓաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» Ինչու Փաշինյանը չի հրավիրվել Թրամփի երդմնակալությանը․ «Հրապարակ»10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»Հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս ՀՀ քաղաքացիների գլխինԻնչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ»Տուգանելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
Մամուլ

Քաղաքացիների վճարած միջոցների հաշվին սնվելով՝ նրանց «երեսով» են տալիս

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հեծանիվ չենք հայտնագործելու. պետական բյուջեի ձևավորման համար նախ անհրաժեշտ են համապատասխան մուտքեր, որոնց ձևավորման հիմնական աղբյուրներն են հարկերը և ոչ հարկային մուտքերը: Իսկ մյուս կողմից էլ՝ ծախսերն են, որոնք ընդգրկում են սոցիալական ոլորտի (կրթություն, առողջապահություն), պաշտպանության, ենթակառուցվածքների, պետական պարտքի սպասարկման և այլ ոլորտների ֆինանսավորումը։ Իհարկե, խոշոր ֆինանսական մուտքեր ունեցող ու մեծ բնակչություն ունեցող պետությունները ահռելի բյուջեներ են կարողանում գեներացնել, որոնց համեմատ Հայաստանի պետական բյուջեն բավական սահմանափակ է, բայց խնդիրը ոչ միայն բյուջեի գեներացումն է, այլև դրա նպատակային ու թիրախային օգտագործումը։ Բայց որքան էլ զարմանալի է՝ ՀՀ իշխանությունները կենտրոնանում են ոչ թե բյուջետային միջոցների արդյունավետ ծախսման ուղղությամբ, այլ նրա վրա, որ ամեն անգամ ցույց տան, թե բյուջետային միջոցներն ինչքան կարևոր են պետության ու քաղաքացիների համար։ 

Նույնիսկ հանդիպում ենք ծայրահեղ դրսևորումների, երբ Փաշինյանը հայտարարում է, թե ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է պետական բյուջեն։ Մեկ այլ համեմատության շրջանակներում էլ նա նշում է, թե չկա ընտանիք, որ պետական բյուջեի միջոցներից չի օգտվում։ Իհարկե, կասկած չկա, որ պետական բյուջեն բոլոր քաղաքացիների համար նախատեսված պետական միջոցներ ի համամասնությունն է, ու բոլորն էլ օգտվում են կա՛մ բյուջեում եղած միջոցներից, կա՛մ այդ միջոցների ներդրման արդյունքներից։ Բնականաբար, քաղաքացիներն իրենց անհատական միջոցներով չեն կարող այնպիսի մասշտաբային հարցեր լուծել, որոնք լուծվում են պետական բյուջեի հատկացումների շնորհիվ։ Սակայն խնդիրն այլ է. իշխանությունները փորձում են մանիպուլացնել հասարակությանն ու պետական բյուջեի ընձեռած հնարավորությունները որպես լավություն ներկայացնել, այսինքն՝ «երեսով տալ»։ 

Ի՞նչ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը՝ հանրակրթությո՞ւնը, սոցիալական ապահովությո՞ւնը, առողջապահությո՞ւնը: Շատ կասկածելի ձևակերպում է: Չնայած Փաշինյանն ինքն էլ նշում է, որ ճշտելու ենթակա հայտարարություն է: Անընդհատ ժողովրդի աչքը խոթելով բյուջեից օգտվելու հանգամանքը՝ փաստացի նախ՝ դա ներկայացվում է որպես մեծ լավություն, երկրորդ՝ կիրառվում է որպես PR միջոց, այսինքն՝ իշխանությունը նույնացվում է պետության հետ: Այնինչ, նույն հասարակությունը պետք է հարց տա Նիկոլ Փաշինյանին՝ իսկ պետական բյուջեն իշխանություններն իրենց հոր տնի՞ց են բերել: Չէ՞ որ այն ձևավորվում է այն նույն քաղաքացիների վճարած հարկերի հաշվին։ Ընդ որում, հարկ վճարողները հռչակվում են որպես «հերոսներ», այնինչ դա ոչ թե հերոսություն է, այլ յուրաքանչյուրի քաղաքացիական պարտքն է։ Ստացվում է այնպես, որ քաղաքացիների հարկերի հաշվին բյուջեում ֆինանսական միջոցներ են ձևավորվում, իսկ հետո այդ քաղաքացիներին իշխանությունները «երեսով» են տալիս, թե ձեզ ինչոր ծառայություն է մատուցում պետությունը։ 

Այնինչ, պետությունն ուղղակի պարտավոր է իր քաղաքացիներին ծառայություններ մատուցել։ Ու այդ ծառայությունները կարող են լինել նաև պետական բարձր պաշտոնյաների գործունեության տեսանկյունից։ Հա, ի դեպ, մի առումով Փաշինյանը կարող է ճիշտ լինել, երբ ասում է «ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն»: Դա ճիշտ է միայն այն դեպքում, երբ «ՀՀ քաղաքացի» ասելով տվյալ դեպքում նկատի ունի բացառապես քպականներին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում