Ուկրաինական անօդաչուները հարվածել են ռուսական նավթաբազային
Ռուսաստանի Օրյոլ քաղաքը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։
Ռուսական հեռագրային ալիքները հայտնում են, որ անօդաչու սարքերը փորձել են գրոհել տարածաշրջանում տեղակայված նավթային պահեստի ուղղությամբ:
Տեղի բնակիչները լսել են պայթյունների ձայներ, որից հետո նկատվել է հրդեհ և թանձր ծուխ:
Օրյոլի վրա հարձակման մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա։ Չկան նաև մանրամասներ զոհերի և վիրավորների մասին: