Թբիլիսիում նախագահական ընտրությունների դեմ ցույց է սկսվել
Ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց կողմնակիցները հավաքվել են Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի մոտ՝ բողոքելու երկրի նախագահական ընտրությունների դեմ։
Հանրահավաքի մասնակիցները կարծում են, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, նոր գումարման խորհրդարանը լեգիտիմ չէ, ուստի օրենսդիր մարմինը չի կարող լեգիտիմ նախագահ ընտրել։
Խորհրդարան են մտել լրացուցիչ ոստիկաններ: ՆԳՆ-ն տեղադրել է հատուկ տեխնիկա՝ ջրցան մեքենաներ, ակուստիկ հրացաններ, ավտոբուսներ ոստիկանության անձնակազմի տեղաշարժի համար։ Հանրահավաքն անցնում է առանց իրավապահների հետ բախումների։