Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Թուրքիա կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունի և արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հաջիևը:
«Եղբայրական Թուրքիա կատարած իմ այցի շրջանակներում ես անկեղծ և բովանդակալից հանդիպումներ ունեցա իմ սիրելի եղբայրներ Ֆահրեթթին Ալթունի և Ակիֆ Չաղաթայի հետ։ Մենք քննարկել ենք իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, ինչպես նաև վերանայել ենք մեր երկկողմ դաշնակցային հարաբերությունները»,- նշել է նա։