2 հազար 500 մեկնաբանություն՝ գնդակահարության պատի տակ. ինչ են գրում քաղաքացիները վարչապետին (տեսանյութ)
![2 հազար 500 մեկնաբանություն՝ գնդակահարության պատի տակ. ինչ են գրում քաղաքացիները վարչապետին (տեսանյութ)](/timthumb.php?src=disc/14-12-24/d3e75dcbedb7e270cf17b7860c731c6d.jpg&w=780)
ՀՀ քաղաքացիները շարունակում են վարչապետի նախաձեռնած «գնդակահարության պատ»-ի տակ գրառումներ և «մեղադրանքներ» թողնել:
Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով դրանց՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«2 հազար 500 մեկնաբանություն՝ գնդակահարության պատի տակ
Մի քիչ էլ գեղագիտություն ավելացնեմ.
«Կանցնեն շատ տարիներ, եւ գնդապետ Աուրելիանո Բուենդիան, գնդակահարության պատի տակ կանգնած, կմտաբերի հեռավոր այն իրիկունը, երբ հայրն իրեն սառույց տեսնելու տարավ»։
Գաբրիել Գարսիա Մարկես, «100 տարվա մենություն»
Ովքեր չեն կարդացել, թող կարդան»:
Փաշինյանը գրառմանը կից տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ բարձրացվող հարցերն ընդգրկում են լայն շրջանակ և նշել, որ բոլորը կարդալու է: