Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը

Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։
Արամ Զաքարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 15-ին, Լուար սգո սրահ (Սիլիկյան հին խճուղի 18) ժամը 17.00-20.00 –ը, թաղումը հաջորդ օրը` հունվարի 16 ին, ժամը 14.00, նույն վայրից։
NEWSPRESS.am-ի խմբագրակազմը` հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանի գլխավորությամբ, խորին ցավակցություն է հայտնում Արամ Զաքարյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին ծանր կորստի կապակցությամբ: