Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով

Փետրվարի 3-7-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում տեղի կունենա «ПРОДЭКСПО 2025» սննդի և խմիչքի 32-րդ միջազգային ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով։
«ПРОДЭКСПО 2025»-ը սննդարդյունաբերության և ալկոհոլային խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում։
Ցուցահանդեսին նախատեսվում է 2195 մասնակից 40 երկրից։