Կարմիր Խաչն այցելել է Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այցելել է Ադրբեջանում ապօրինի ձերբակալված և ռազմական հանցագործությունների մեջ կեղծ մեղադրվող հայ ռազմագերիներին:
Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Նրա խոսքով, ձերբակալվածների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար։ Այլ մանրամասներ չի նշվում: