Մեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ես հիմնադրեցինք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովը՝ երկու երկրների շահերից ելնելով համագործակցությունը զարգացնելու նպատակով։ X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մեր ամուր գործընկերության միջոցով է, որ մենք կարող ենք օգնել կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն և բարգավաճում»,- գրել է նա: