Եմենի Հութիները կդադարեցնեն Իսրայելը հրետակոծել

Եմենի հութիները հայտարարել են, որ դադարեցնում են Իսրայելի տարածքի հրթիռակոծումը, հայտնում է Yedioth Ahronoth-ը։
Խմբավորման խոսնակն ասել է, որ այն կհետևի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրին: Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակումները կդադարեն կիրակի օրը՝ հունվարի 19-ին, երբ համաձայնագրերը պաշտոնապես ուժի մեջ կմտնեն։
Միևնույն ժամանակ հութիներն ասել են, որ Իսրայելը շարունակում է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար:
Հունվարի 15-ի երեկոյան Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը զինադադարի համաձայնագիր են ստորագրել։ Այն նախատեսում է պատանդներից մի քանիսի ազատ արձակում՝ իսրայելական բանտերում բանտարկյալների դիմաց, զինադադար և իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում Գազայի հատվածից։