Նիկոլ Փաշինյանը նոր գլխավոր հարկադիր կատարող է նշանակել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրո Ամիրխանյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»,-ասված է որոշման մեջ: