Վահե Ղազարյանի նախկին օգնականին կանչել են ԱԱԾ` «զրույցի», սպասվում է, որ նրան էլ են կանչելու

NEWSPRESS.am-ի տեղեկություններով` օրերս Ազգային անվտանգության ծառայություն է կանչվել ՆԳ նախկին նախարարի օգնական Ժորա Նիկողոսյանը: Ըստ մեր տեղեկությունների` նա դեռ դատավարական կարգավիճակ չունի, այլ «հրավիրվել է զրույցի»:
Սպասվում է, որ նշված կառույց օրերս կհրավիրվի նաև ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանը:
Թե կոնկրետ որ դրվագով է Վահեի Ժորիկը հարցաքննվել, մեզ առայժմ չի հաջողվել պարզել, քանի որ այս պաշտոնյաների «մեղքերի» մասին միայն մամուլի հրապարակումներն արդեն բավարար էին` նրանց պատասխանատվության կանչելու համար: Առնվազն Վահե Ղազարյանին ու առնվազն պատասխանատվության: Անշարժ գույքերի ստացում, ոստիկանության գնումներ և այլն: