Ով կփոխարինի Մհեր Սահակյանին ԱԺ-ում

Հունվարի 13-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ողբերգական վթար էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։ Այսօր տեղի ունեցավ պատգամավորի հուղարկավորության արարողությունը: Մհեր Սահակյանի մահվանից հետո նրա պատգամավորական մանդատը պետք է ստանա «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն։
Ցուցակի հաջորդ թեկնածուն Արմինե Խերանյանն է: Վերջինս ՀՅԴ անդամ է, աշխատում է «Քվանտ» վարժարանում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։