Դատարանը կալանավորել է Երևանում խուլիգանություն կատարած ՌԴ և Լիտվայի քաղաքացիներին Աննա Վարդապետյանը «Դատախազության պատմությունն» է ներկայացրել աշակերտներին Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿ «Ամուսնուս թոշակի անցնելուց հետո այսպես եմ պատկերացնում կյանքը»․ Աննա Հակոբյան Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Շիրակի քրեական ոստիկանները թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է Որ ՀԿ-ներն են ընդգրկվել ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում․ ցանկ Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը խիստ պատասխանեց ադրբեջանցի լրագրողի` Փաշինյանի հայտարարության մասին հարցին Մեր խմբում թույլ թիմեր չկան, բայց փորձելու ենք քաղել առավելագույնը. Արմեն Գյուլբուդաղյանց Քրեական ոստիկաններն օդանավակայանում ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին ԼՂ-ից հետո Բաքվի համար Ռուսաստանի կարիքը վերացել է. Զատուլինը՝ Ադրբեջանի որոշման մասին Փետրվարի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, երեխայի և անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգի ու շահագործման դեպքեր են բացահայտվելՇատ հիվանդներ հրաժարվել են անվճար ստանալ այս ինսուլինը և ստիպված իրենք գնում են այլ ինսուլին. Անուշ ՊողոսյանՄակրոնը Սիրիայի նոր առաջնորդին հրավիրել է ՖրանսիաՌուբինյանը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցինՀարկային փոփոխության հետևանքով փաստաբանական ծառայությունները թանկանալու են, անվճար իրավաբանական օգնության տրամադրումն էլ խնդիրներ է առաջացնելու․ ՀայտարարությունՄիջանցքի տրամաբանությամբ ցանկացած ճանապարհի դեմ ենք. Իրանի դեսպանԽոշոր ջերմատնային տնտեսությունների շահառուներին հնարավորություն կտրվի ձեռք բերել առավելագույնը 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկՄՊՀ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով հանդիպմանըՀամայնքին պատճառված 13 մլն 953 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել էՍիրիայի նոր իշխանությունը սիրիական տարածքներ Ալեքսանդրեթի շրջանը և Գոլանի բարձունքներն այլևս չեն ներկայացնում որպես Սիրիայի մաս. ԳեղամյանՀոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է, կան դժվարանցանելի և փակ ճանապարհներԻնչո՞ւ չի միավորվում ընդդիմությունը. Նարեկ Մալյանի դիտարկումները` ի պատասխան Գառնիկ Դանիելյանի հարցազրույցների (տեսանյութ)Իրանն աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը, իսկ կասկածելի տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել 2 երկրների միջև ամուր հարաբերությունները. Իրանի դեսպանԻ պատասխան Վարդան Ղուկասյանի. Արիանա Հովսեփյան Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք օր օրի, այսպես չի կարող շարունակվել. ԱԱԾ նախկին տնօրենՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ. Գլխավոր դատախազությունԱբսուրդ է, մետրոն ինչի՞ թանկացավ, վագոններ չեն ավելացրել (տեսանյութ)ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը․ ՈւղիղԱդրբեջանը պահանջել է, որպեսզի «Ռուսական տունը» դադարեցնի իր գործունեությունը ԲաքվումԼոռի Բերդի համայնքապետարանը 21,3 մլն դրամի պայմանագիր է կնքել համայնքապետի առաջին տեղակալի եղբոր ընկերության հետ «Հետք»Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացըԳայլերը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. թաքնված նկարահանումԻլոն Մասկը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցնում է ամերիկյան Politico, The New York Times և Associated Press լրատվական գործակալությունների ֆինանսավորումը2012թ. Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Չինաստանից ԱՆՎՃԱՐ Երևան են ներկրվել շուրջ 249 միավոր ավտոբուս. Նարեկ Թադևոսյան
Համացանցում տարածվել է Մերձավանի աղմկահարույց զինված միջադեպի տեսանյութը
Փրկարարներն «Opel»-ը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածԵՄ պատվիրակությունը Հայաստանում գրասենյակային տարածք է փնտրումՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում «աշխատում» են նման մարդիկ. խստորեն դատապարտում եմ այս ճղճիմ գործելաոճը. Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Դուք Հայաստանում որտե՞ղ եք տեսել դիկտատուրա․ Գևորգ ՊապոյանՎերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման մինչ 2025թ. հունվարի 1-ը գործող համակարգին. Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներՔանի՞ կալանավորված անձ 2025թ-ի հունվար ամսին չի ներկայացվել դատական նիստի. փաստաբանը՝ ՆԳՆ-ին«Թե բա «միքիչ էլ խորանանք, հապճեպ բաներ չանենք»»Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի «քրեական գործով» շինծու դատական ​​նիստըԱդրբեջանցի հաղորդավարն ու պատգամավորն էլ չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը ու հեգնանքը, երբ խոսում են Փաշինյանի այն հայտարարությունից, թե իբր գերբի վրա Արարատի նկարի պատճառով մեզ զենք չեն վաճառում. ադրբեջանագետԴատարանից վերադարձված կալանավորված անձն անդրավարտիքում թաքցրել էր կասկածելի փաթեթ. ՔԿԾ
Հասարակություն

Սպանության փորձ և խուլիգանություն․ մայրաքաղաքի քրեական ոստիկանների բացահայտումը

Հունվարի լույս 14-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի դիմաց տեղի ունեցած վրաերթի հետևանքով բուժօգնության են տեղափոխվել Աշտարակի և Երևանի բնակիչներ, 25 տարեկան երկու երիտասարդ։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 4.20-ին նշված վայրում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում մասնակիցները քարերով ու մահակներով հարվածել են միմյանց, իսկ նրանցից մեկը դիտավորությամբ մեքենայով խփել է մեկ այլ մեքենայի, ինչի հետևանքով էլ հիվանդանոց տեղափոխված երիտասարդները ստացել են մարմնական վնասվածքներ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանների և Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ու Ավան և Նոր Նորքի քննչական բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում ճշտվել են դեպքի հանգամանքները։ Պարզվել է, որ հունվարի 9-ին Երևանի ուսումնական հաստատություններից մեկում Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը անձնական հարցերի շուրջ վիճել է 20 ու 25 տարեկան երկու ընկերների հետ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որը կանխել են ուսումնական հաստատության այլ սովորողներ ու աշխատակիցներ։ Սակայն վեճը շարունակվել է։

Իրենց անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ, մի կողմից 24-ամյա աշտարակցին՝ ընկերների, մյուս կողմից 21-ամյա երևանցին՝ իր ընկերների հետ, մեկական մեքենայով, ժամը 4.30-ի սահմաններում հանդիպել են Քոչինյան փողոցում, որտեղ, ցուցաբերելով իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, վիճաբանել են միմյանց հետ, հնչեցրել հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ, ծեծի են ենթարկել միմյանց, իսկ մասնակիցներից մեկը նաև սպառնացել է զենքի գործադրմամբ։

Այս ընթացքում, չհամակերպվելով իրեն և ընկերներին ծեծի ենթարկելու հանգամանքի հետ, Աշտարակի բնակիչ 25-ամյա երիտասարդը, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով իր «Մերսեդես» մեքենան դիտավորությամբ վարել և հարվածել է մյուս՝ «Մերսեդես Բենս» մակնիշի մեքենային։ Մեքենայի հարվածից ստացած ծանր մարմնական վնասվածքներից ընկել է նաև հիվանդանոց տեղափոխված 25-ամյա աշտարակցին։ Եվ երբ «Մերսեդեսի» վարորդը փորձել է փախչել՝ հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել ընկած ընկերոջը, ինչի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության մեքենայով նա տեղափոխվել է հիվանդանոց:

Հետագա միջոցառումների արդյունքում «Մերսեդես Բենսը» հյուրանոցի, իսկ «Մերսեդեսը»՝ Ավան վարչական շրջանի գերեզմանատան տարածքից տեղափոխվել են Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանցագործության մասնակիցներից երկուսը հայտնաբերվել ու ներկայացվել են նախաքննական մարմին և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

«Մերսեդեսը» վարած 25-ամյա աշտարակցու նկատմամբ սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մյուս մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: