Երբ տեղի կունենան Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2025 թվականի համար ընտրական օրեր է սահմանել մարտի 30֊ը, հունիսի 8֊ը և հոկտեմբերի 5֊ը։ Հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը․
«Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30֊ին՝ տարվա առաջին ընտրական օրը»,- նշել է նա։