Պաշտոնական․ Վահան Բիչախչյանը նոր ակումբ ունի

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոնից» տեղափոխվել է լեհական մեկ այլ ակումբ՝ «Լեգիա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ մինչև 2027 թվականի ավարտը։
«Լեգիան» ամենատիտղոսակիր ակումբն է Լեհաստանի առաջնությունում․ թիմը ռեկորդային՝ 15 անգամ դարձել է առաջնության չեմպիոն, ռեկորդային՝ 20 անգամ դարձել է գավաթակիր, 5 անգամ՝ սուպերգավաթակիր: Ակումբը նաև լեհական թիմերի շրջանում լավագույն արդյունքներն է ցուցադրել եվրագավթներում․ 1969/70 մրցաշրջանում թիմը հասել է Չեմպիոնների գավաթի մրցաշարի (ՉԼ) կիսաեզրափակիչ, իսկ 1995/96 մրցաշրջանում՝ քառորդ եզրափակիչ։