Ծառուկյանը կարող է վտանգավոր լինել, միայն եթե ես նրան թույլ տամ․ Մախաչև

UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Իսլամ Մախաչևը արձագանքել է Արման Ծառուկյանի խոստմանը, որով նա պատրաստվում է բացահայտել գաղտնի տեխնիկա և հաղթել Մախաչևին UFC 311 մրցաշարում։
«Մի հավատացեք այն ամենին, ինչ ասում է Արմանը։ Նախորդ անգամ էլ նա ասել էր, որ առաջին ռաունդում հաղթի Չարլզ Օլիվեյրային, բայց մրցավեճն ավարտվեց նրա հաղթանակով միայն մրցավարների որոշմամբ։
Ծառուկյանը, իհարկե, կարող է վտանգավոր լինել, միայն եթե ես նրան թույլ տամ։ Քանի՞ հաղթանակ ունի նա նոկաուտով։ Սա MMA է, այդ պատճառով էլ բոլորն էլ վտանգավոր են։ Ամեն դեպքում, եթե ես հետևեմ իմ ծրագրին, ինձ համար հեշտ կլինի»,- Մախաչևի խոսքն է մեջբերում Meta MMA-ն։