Հայտարարագրման համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում. պատգամավորն ահազանգում է (տեսանյութ)

2025 թվականի հունվարի 1-ից եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում։ Այս մասին ահազանգում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։
«Մինչև 2025 թվականի մայիսի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն վարձու բոլոր աշխատողները, հակառակ դեպքում՝ կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Սակայն ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգը խափանված է և հնարավորություն չի տալիս ներկայացնել տարեկան հայտարարագիրը։
Նաև այս ռիսկերի մասին էի բանավիճում ոլորտի պատասխանատուների հետ։ Բարձրաձայնածս հարցերը այդպես էլ մնացին առանց պատշաճ պատասխանների։ Փաստորեն, քաղաքացին պարտավոր է ներկայացնել հայտարարագիր, որ չտուգանվի։ Բայց ուզի էլ, չի կարող իր պարտավորությունը կատարի, քանի որ ՊԵԿ-ի համապատասխան տեղեկատվական համակարգը չի գործում։ Ավելին՝ պատասխանատուները նույնիսկ չգիտեն, թե երբ այն լիարժեք կգործի»։