Ովքեր են ներգրավվել Աղազարյանի և Ասլանյանի կուսակցությունում․ «Հրապարակ»ԱՄՆ-ում իրար են բախվել երկու ինքնաթիռԵռաբլուրի հողերը վաճառել է Նիկոլ Փաշինյանի հովանավորյալը. մաս 2. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում ներկա է գտնվել Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքինԱՄՆ-ը կարող է միայն երազել Իրանին ծնկի բերելու մասին. ՊեզեշկյանՀայ-ֆրանսիական հուշագիր է ստորագրվել՝ արհեստական բանականության ոլորտում Իսրայելը Գազան ավերելու համար պետք է վճարի 100 մլրդ դոլար. էրդողանԵկեղեցին պատմական եզակի հնարավորություն ունի ազատագրական պայքարի դրոշ բարձրացնելու․ Դեմոյան Ցեղասպանության ուրացումը լուրջ վտանգ է ՀՀ գոյության և ապագայի համար․ Եվրոպացիները հանուն Արցախի Կրասնոդարը հաղթեց ԲԿՄԱ-ին․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը Ադրբեջանի ախորժակը զսպելու միակ արդյունավետ միջոցը մեր իրավունքների պաշտպանությունն է․ Մարուքյան Փաշինյանի հայտարարությունը անընդունելի է. Բուլղարիայի հայկական կազմակերպությունների ասոցիացիա Թուրքիայի կազմակերպած ցուցադրությանը ներկայացված տարածաշրջանային քարտեզում բացակայում է Հայաստանը Բաքվի դատարանն անտեսել է Ռուբեն Վարդանյանի արդարացի բողոքը ԶՊՄԿ-ում գործադուլն ավարտվել է, վաղվանից կոմբինատի աշխատանքը կվերսկսվի ՀՀ-Իրան շարունակական փոխգործակցությունը առաջնահերթ է տարածաշրջանային անվտանգության համար․ Գրիգորյան Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը․ Աշոտյան Ադրբեջանցիներն ավերել են Քարինտակ գյուղը՝ քանդելով պատմական տեսքը և մզկիթներ կառուցելով ԶՊՄԿ-ի աշխատակիցնե՛ր, սթափվե՛ք և վերադարձե՛ք աշխատանքի. Քաջարանի համայնքապետի հայտարարությունը Երևանի հոսթելում ծեծկռտուք է տեղի ունեցել Հնդկաստանի և ՌԴ քաղաքացիների միջև, ոստիկանները միջամտել են Փաշինյանն ու Մակրոնը հանդիպել են Ելիսեյան պալատում (տեսանյութ)
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացը», սահմանազատումը
Պաղեստինցիներին Գազա վերադառնալու թույլտվություն տալը սխալ է․ ԹրամփԵրևանում 26-ամյա երիտասարդն իր մոտ ապօրինի զենք և զինամթերք է պահել․ նրան հայտնաբերել են (տեսանյութ) Նոր կենսաչափական անձնագրերը արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորության նախապայման են․ ՆԳՆ Մարտիրոսյանը, Պետրոսյանը, Աղանյանը և Հովհաննիսյանը՝ Հայաստանի ծանրամարտի առաջնության չեմպիոններ Ադրբեջանը պղծել է Ստեփանակերտի հուշամալիրի գերեզմանաքարերը Աբովյանի նախկին «Գայի պոստ»-ի դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Թրամփը խոստացել Է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին․ WP-ի սյունակագիրը կոչ է արել սկսել Վարդանյանից
Դավիթաշենում 68-ամյա կինն իրեն ցած է նետել 9-րդ հարկից ՀՀ և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացում չկա․ ԱԳՆ-ից արձագանքել են Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ալեն Սիմոնյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել ԶՊՄԿ-ում զտման կայան է կառուցվում․ ՄԻՊ ներկայացուցիչներն ամփոփել են Քաջարան կատարած այցը Իշխանությունը հայկական Արցախը հանձնելուց հետո ոտնատակ է տվել գեներալների նկատմամբ հարգանքը
Ֆրանսիայի Սենատը աջակցում է հայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքը․ բանաձև է ընդունվել
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայ-թուրքական սահմանի անցակետը շուտով կբացվի. news.am Սի Ցզինպինը 10 տարվա մեջ առաջին անգամ կայցելի ՄոսկվաԻնչպես լրացնել եկամուտների հայտարարագրի չորրորդ բաժինը (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երևանի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումներում 2024-ին ստացվել է 30.653 հաղորդում․ ամփոփում Փետրվարի 11-ին կգումարվի Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 1-ին նիստը
ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու օրինագիծը ներառվել է ԱԺ-ի՝ փետրվարի 11-ի հերթական նիստերի օրակարգում
Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը․ «Հայաքվե» Հայտնի են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության հաղթողները Մերձավանում տեղի ունեցած աղմակահարույց դեպքից հետո 3 անձ է կալանավորվել Փետրվարի 11-ին հոսանքազրկումներ կլինենՄարդու առևանգման և թրաֆիքինգի դեպքեր են բացահայտվելԱշխատանք՝ 2020-ից հետո ժամկետային պարտադիր զինծառայությունից զորացրված անձանց
Մամուլ

Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր»։ 

Ավելի ուշ՝ Կրեմլը հաղորդագրություն տարածեց, որից պարզ դարձավ, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, ինչի մասին ակնարկ անգամ չկա վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Ըստ ռուսական կողմի՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է տվել Վլադիմիր Պուտինին․ «Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը։ ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ»,- ասված է Կրեմլի հայտարարության մեջ։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ, նախ համաձայնություն է տալիս ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագծին, ապա ռուսական կողմի նախազգուշացումներից հետո, հավանաբար, փորձում կրուտիտներ անել ու արդարանալ, որ այդ ամենը ՌԴ-ի դեմ չէ։ Մենք գրել ենք, որ ռուսական կողմի սպառնալիքները, մասնավորապես, կամ՝ ԵՄ, կամ՝ ԵԱՏՄ-ը երկընտրանքի պարտադրումը լուրջ անհանգստություններ են առաջացրել Փաշինյանի մոտ։

Նա անցած շաբաթ հավաքել է որոշ թիմակիցների եւ Իջեւանում քննարկում անցկացրել, թե ինչպես կարելի է շրջանցել ՌԴ-ի հնարավոր սահմանափակումների հետեւանքով մեզ սպառնացող լրջագույն հարվածները։ Սակայն, ըստ էության, ելքեր չեն առաջարկել եւ Փաշինյանը, հայտնվելով անելանելի վիճակում, սեփական նախաձեռնությամբ որոշել է խոսել «ցարի» հետ, պարզաբանել վիճակը եւ մեղմել հարվածները։ Ի դեպ, նախապես տեղեկություն կար, որ խորհրդարան ուղարկված ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեի նախագիծը պետք է առաջին՝ հունվարի 20-ի նիստին  ընդունվի, սակայն այն ԱԺ լիագումար նիստի օրակարգում անգամ չի ընդգրկվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում