ԱՄՆ-ը կարող է միայն երազել Իրանին ծնկի բերելու մասին. ՊեզեշկյանՀայ-ֆրանսիական հուշագիր է ստորագրվել՝ արհեստական բանականության ոլորտում Իսրայելը Գազան ավերելու համար պետք է վճարի 100 մլրդ դոլար. էրդողանԵկեղեցին պատմական եզակի հնարավորություն ունի ազատագրական պայքարի դրոշ բարձրացնելու․ Դեմոյան Ցեղասպանության ուրացումը լուրջ վտանգ է ՀՀ գոյության և ապագայի համար․ Եվրոպացիները հանուն Արցախի Կրասնոդարը հաղթեց ԲԿՄԱ-ին․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը Ադրբեջանի ախորժակը զսպելու միակ արդյունավետ միջոցը մեր իրավունքների պաշտպանությունն է․ Մարուքյան Փաշինյանի հայտարարությունը անընդունելի է. Բուլղարիայի հայկական կազմակերպությունների ասոցիացիա Թուրքիայի կազմակերպած ցուցադրությանը ներկայացված տարածաշրջանային քարտեզում բացակայում է Հայաստանը Բաքվի դատարանն անտեսել է Ռուբեն Վարդանյանի արդարացի բողոքը ԶՊՄԿ-ում գործադուլն ավարտվել է, վաղվանից կոմբինատի աշխատանքը կվերսկսվի ՀՀ-Իրան շարունակական փոխգործակցությունը առաջնահերթ է տարածաշրջանային անվտանգության համար․ Գրիգորյան Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը․ Աշոտյան Ադրբեջանցիներն ավերել են Քարինտակ գյուղը՝ քանդելով պատմական տեսքը և մզկիթներ կառուցելով ԶՊՄԿ-ի աշխատակիցնե՛ր, սթափվե՛ք և վերադարձե՛ք աշխատանքի. Քաջարանի համայնքապետի հայտարարությունը Երևանի հոսթելում ծեծկռտուք է տեղի ունեցել Հնդկաստանի և ՌԴ քաղաքացիների միջև, ոստիկանները միջամտել են Փաշինյանն ու Մակրոնը հանդիպել են Ելիսեյան պալատում (տեսանյութ)
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացը», սահմանազատումը
Պաղեստինցիներին Գազա վերադառնալու թույլտվություն տալը սխալ է․ ԹրամփԵրևանում 26-ամյա երիտասարդն իր մոտ ապօրինի զենք և զինամթերք է պահել․ նրան հայտնաբերել են (տեսանյութ) Նոր կենսաչափական անձնագրերը արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորության նախապայման են․ ՆԳՆ Մարտիրոսյանը, Պետրոսյանը, Աղանյանը և Հովհաննիսյանը՝ Հայաստանի ծանրամարտի առաջնության չեմպիոններ Ադրբեջանը պղծել է Ստեփանակերտի հուշամալիրի գերեզմանաքարերը Աբովյանի նախկին «Գայի պոստ»-ի դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Թրամփը խոստացել Է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին․ WP-ի սյունակագիրը կոչ է արել սկսել Վարդանյանից
Դավիթաշենում 68-ամյա կինն իրեն ցած է նետել 9-րդ հարկից ՀՀ և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացում չկա․ ԱԳՆ-ից արձագանքել են Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ալեն Սիմոնյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել ԶՊՄԿ-ում զտման կայան է կառուցվում․ ՄԻՊ ներկայացուցիչներն ամփոփել են Քաջարան կատարած այցը Իշխանությունը հայկական Արցախը հանձնելուց հետո ոտնատակ է տվել գեներալների նկատմամբ հարգանքը
Ֆրանսիայի Սենատը աջակցում է հայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքը․ բանաձև է ընդունվել
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայ-թուրքական սահմանի անցակետը շուտով կբացվի. news.am Սի Ցզինպինը 10 տարվա մեջ առաջին անգամ կայցելի ՄոսկվաԻնչպես լրացնել եկամուտների հայտարարագրի չորրորդ բաժինը (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երևանի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումներում 2024-ին ստացվել է 30.653 հաղորդում․ ամփոփում Փետրվարի 11-ին կգումարվի Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 1-ին նիստը
ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու օրինագիծը ներառվել է ԱԺ-ի՝ փետրվարի 11-ի հերթական նիստերի օրակարգում
Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը․ «Հայաքվե» Հայտնի են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության հաղթողները Մերձավանում տեղի ունեցած աղմակահարույց դեպքից հետո 3 անձ է կալանավորվել Փետրվարի 11-ին հոսանքազրկումներ կլինենՄարդու առևանգման և թրաֆիքինգի դեպքեր են բացահայտվելԱշխատանք՝ 2020-ից հետո ժամկետային պարտադիր զինծառայությունից զորացրված անձանցԵրևանում անցկացվում է հնդկական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակինԱդրբեջանն արգելել է Պետդումայի պատգամավոր Վալուևի մուտքը երկիրԳիշերը կցրտի․ օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանովԱդրբեջանական կողմի քարոզչական արշավը նպատակ ունի տրամադրություններ շոշափել տարբեր խաղացողների մոտ՝ գործողությունների գնալու վերաբերյալ որոշումներ կայացնելուց առաջ. Հայրապետյան
Մամուլ

Փաստեր են ստուգվո՞ւմ, թե՞ քաղաքական հարցեր են լուծվում

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆում տեղի ունեցած իշխանափոխությունը կտրուկ փոփոխություն է խոստանում նաև համաշխարհային սոցցանցային տիրույթում։ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի՝ վերջին օրերի հարցազրույցներում արած հայտարարությունները բացահայտում են Ջո Բայդենի վարչակազմի գործելաոճի կարևոր մութ կետեր, որոնք վատ իմաստով հեղափոխական ազդեցություն են ունեցել ողջ աշխարհի վրա, այդ թվում՝ Հայաստանի վրա։ Հատկապես մեր երկրի վրա, մեր գնահատմամբ, ունեցել են ցավոտ ազդեցություն։

Եվ այսպես, Facebook-ի հիմնադիրը հայտարարեց, որ Բայդենի վարչակազմը Meta-ից շատ կոպիտ բառապաշարով, անգամ հայհոյանքով ու սպառնալիքներով պահանջել է ընկերությանը պատկանող հարթակներում COVID-19 համավարակին վերաբերող նյութեր ջնջել։ Օրինակ՝ պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին։

Ցուկերբերգը այս ամենը հիմա է խոստովանում, ինչը կապված է Թրամփի հաղթանակի հետ, քանի որ նորընտիր նախագահը քարոզարշավի ընթացքում քանիցս սպառնացել է իրեն այս քաղաքականության պատճառով, որից Թրամփը քաջատեղյակ է եղել և որից անձամբ տուժել է։ Ցուկերբերգը նշում է, որ Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը և կվերացնի խոսքի սահմանափակումները Facebook-ում, Instagramում և Meta-ի այլ հարթակներում՝ ազատ արտահայտվելու հնարավորությունը և հավասարակշռությունը վերականգնելու համար:

Հայաստանում էլ Facebook-ի այդ քաղաքականությունից դժգոհողների շրջանակը բավականին մեծ է։

Հատկապես ոչ իշխանական լրատվամիջոցների պաշտոնական էջերը ենթարկվում են սահմանափակումների, գրաքննության, անգամ փակման։ Օրինակ՝ տարիներ առաջ ջնջվեց 5-րդ ալիքի՝ 1 մլն բաժանորդագրություն ունեցող էջը ու չվերականգնվեց, մեր գործընկեր «Հրապարակ» թերթի ֆեյսբուքյան էջը ևս բախվեց սահմանափակումներին։ Yerevan.Today-ի էջը բազմիցս «պատժվել է», և մեզ ասացին, որ մինչ հիմա սահմանափակումների մեջ է։ Օրինակները քիչ չեն: Գրեթե բոլոր ոչ իշխանական լրատվամիջոցներն ահազանգում են նյութերի համատարած հեռացման մասին։ Օրինակ՝ «Սրբազան պայքարի» ակտիվության ամբողջ ընթացքում հեռացվում էին Բագրատ սրբազանի և ակցիաների վերաբերյալ հազարավոր նյութեր։ Հերոս Մոնթե Մենլքոնյանի անուն ազգանունը գրելու համար սև ցուցակում են հայտնվում ոչ միայն սովորական օգտատերեր, այլև լրատվամիջոցները։ Ընդ որում, տրամաբանությունը բացարձակապես անհասկանալի է, թե ինչի համար են բլոկվում, ջնջվում նյութերը։ Ուշագրավ է, որ նույն բանը տեղադրելիս մի շարք լրատվամիջոցներ կանգնում են խնդրի առաջ, որոշները՝ ոչ, ու այդ «որոշները» հատկապես իշխանական տիրույթում գործողներն են և ընդգծված արևմտյան կողմնորոշում ունեցողները։

Facebook-ի «Ֆակտ չեքինգ» կամ փաստերի ստուգման համակարգը Հայաստանում հրապարակային գործարկվեց 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո. այն դարձավ իշխանական, իշխանամետ ու իշխանամերձ՝ հատկապես արևմտյան դիրքորոշում ունեցողների ձեռքին մահակ՝ ոչ իշխանական լրատվամիջոցների դեմ։ Այստեղ անհրաժեշտ է նշել, որ ոչ հրապարակայնորեն այդ գործիքը, ըստ երևույթին և ըստ Ցուկերբերգի, գործել է դեռ վաղուց, քան 2021 թիվն էր։ Դա թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա հարուցել է լրատվադաշտում արդար դժգոհություն։ «Փաստերի ստուգումը» տեղի է ունենում խիստ ընտրողաբար, կոպիտ խտրականությամբ։ Օրինակ՝ լրատվամիջոցները կարող են հայտնվել սահմանափակումների մեջ, որովհետև Հայաստանում փաստերի ստուգմամբ զբաղվողները պարզել են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքը ճիշտ չի թարգմանված, բայց նույն ստուգողների աչքից սովորաբար «վրիպում են» իշխանական գործիչների ակնհայտ ստերը։ Բազմիցս հարց էր բարձրացվում, թե ինչու են այդքան հանդուրժող իշխանականների նկատմամբ։ Ու հիմա Facebook-ի հիմնադիրը բացահայտում է, որ այդ ամենը տեղի է ունեցել քաղաքական նպատակներով։ Այսպիսով, փաստեր ստուգող մասնագետները հայտնվում են բավականին անհարմար վիճակի մեջ։ Մի կողմից՝ կարծես լավ գործ են անում, մյուս կողմից՝ այդ գործը, անկախ իրենցից, ծառայեցվել է այլ՝ քաղաքական նպատակների համար։

Շատ հնարավոր է, որ, օրինակ՝ տարբեր երկրներում ամերիկյան դեսպանատներին կից գործել են մասնագետներ, որոնք այդ երկրում աշխատել են Facebook-ն իրենց երկրի ղեկավարության ճաշակին համապատասխանեցնել, որոշել են՝ որ նյութերը բլոկվեն, որ նյութերը լայն տարածում ստանան, որ լրատվամիջոցների էջերը ընկնեն սև ցուցակ և երկար ժամանակ չունենան տեսանելիություն։

Եվ հիմա հարց է առաջանում՝ իսկ կարո՞ղ է Հայաստանում այդ գործիքը իրականում կիրառվել է ոչ թե 2021 թվականի ընտրություններից հետո, այլ դրանից առաջ, ավելին՝ 2020 թվականի պատերազմի ողջ ընթացքում և այդ համակարգով քաղաքական հարցեր են լուծվել՝ թմրեցնելով մարդկանց զգոնությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանում պատերազմի ընթացքում այս՝ ամենամեծ սոցցանցն այդպես էլ չարգելափակվեց, և համացանցում լայնորեն տարածվում էին լուսանկարներ, թե Ադրբեջանի այսինչ լճի ափին հայ զինվորն արդեն թեյ է խմում, հաղթում ենք, հեսա Բաքու կարող ենք մտնել և այլն։ Կեղծիք տարածող էջերը տասնյակ և հարյուր հազարավոր հավանում էին ստանում, ինչը խոսում էր այդ էջերի լայն հասանելիության մասին, իսկ իրականությունը տեղեկացնող լրատվականների էջերը չէին հասնում ընթերցողին։ Մինչ հիմա ֆեյսբուքյան հարթակում լայնորեն տարածվում են ֆեյք էջերը, որոնք ամեն օր հրապարակումներ են անում, թե՝ «Էրդողանն ապտակել է Ալիևին», «Ցնցող լուր, Ալիևը ծնկի է եկել Նիկոլի առաջ և խնդրում է իրեն չվնասել» և այլն, իսկ հանրահայտ լրատվամիջոցների էջերը ենթարկվում են խիստ գրաքննության։ Եվ այս ամենը «ֆակտ չեքինգ» անողները, բնականաբար, վարձատրվում են, սակայն, ինչպես ներկայացրեց Ցուկերբերգը, դառնում են, փաստորեն, գործիք՝ դրսի ուժերի ձեռքին, և մահակ՝ ներսի լրատվամիջոցների համար։

Ըստ այդմ, չի բացառվում, որ նույն մեթոդը կիրառվել է նաև հետպատերազմյան ակցիաների, նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում. քաղաքական գործիչների, քաղաքական պայքարի մասնակիցների, ընտրական գործընթացի մեջ գտնվողների էջերը բլոկվում էին, հասանելիությունը՝ սահմանափակվում, լայն տարածում էին ստանում իշխանական քարոզչական նարատիվները։ Ստացվում է, որ ընտրական պայքարի մեջ գտնվողներն էլ եղել են խիստ անհավասար դիրքերում։ Պարզ լեզվով ասած, Հայաստանում 2,5 մլն բնակչությանը պետական եթերից ամեն օր հրամցվել է «Նիկոլ Փաշինյան» ու նրա տեքստերը, արդարացումները, իսկ Facebook-ում էլ սահմանափակվել են հակադարձողները, ընդդիմախոսները։

Ու հիմա կարելի է միայն ենթադրել, որ եթե սոցիալական ցանցերի հարթակները հատուկ ներգործության ենթարկված չլինեին, գուցե ներկայիս քաղաքական դասավորվածությունը Հայաստանում այլ լիներ՝ հաշվի առնելով նրա ազդեցությունը հասարակությունների վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում