Երևանի ավագանու նիստը թեժ է անցնելու. կրկին վեճեր են սպասվում. «Ժողովուրդ»Ովքեր են ներգրավվել Աղազարյանի և Ասլանյանի կուսակցությունում․ «Հրապարակ»ԱՄՆ-ում իրար են բախվել երկու ինքնաթիռԵռաբլուրի հողերը վաճառել է Նիկոլ Փաշինյանի հովանավորյալը. մաս 2. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում ներկա է գտնվել Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքինԱՄՆ-ը կարող է միայն երազել Իրանին ծնկի բերելու մասին. ՊեզեշկյանՀայ-ֆրանսիական հուշագիր է ստորագրվել՝ արհեստական բանականության ոլորտում Իսրայելը Գազան ավերելու համար պետք է վճարի 100 մլրդ դոլար. էրդողանԵկեղեցին պատմական եզակի հնարավորություն ունի ազատագրական պայքարի դրոշ բարձրացնելու․ Դեմոյան Ցեղասպանության ուրացումը լուրջ վտանգ է ՀՀ գոյության և ապագայի համար․ Եվրոպացիները հանուն Արցախի Կրասնոդարը հաղթեց ԲԿՄԱ-ին․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը Ադրբեջանի ախորժակը զսպելու միակ արդյունավետ միջոցը մեր իրավունքների պաշտպանությունն է․ Մարուքյան Փաշինյանի հայտարարությունը անընդունելի է. Բուլղարիայի հայկական կազմակերպությունների ասոցիացիա Թուրքիայի կազմակերպած ցուցադրությանը ներկայացված տարածաշրջանային քարտեզում բացակայում է Հայաստանը Բաքվի դատարանն անտեսել է Ռուբեն Վարդանյանի արդարացի բողոքը ԶՊՄԿ-ում գործադուլն ավարտվել է, վաղվանից կոմբինատի աշխատանքը կվերսկսվի ՀՀ-Իրան շարունակական փոխգործակցությունը առաջնահերթ է տարածաշրջանային անվտանգության համար․ Գրիգորյան Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը․ Աշոտյան Ադրբեջանցիներն ավերել են Քարինտակ գյուղը՝ քանդելով պատմական տեսքը և մզկիթներ կառուցելով ԶՊՄԿ-ի աշխատակիցնե՛ր, սթափվե՛ք և վերադարձե՛ք աշխատանքի. Քաջարանի համայնքապետի հայտարարությունը Երևանի հոսթելում ծեծկռտուք է տեղի ունեցել Հնդկաստանի և ՌԴ քաղաքացիների միջև, ոստիկանները միջամտել են Փաշինյանն ու Մակրոնը հանդիպել են Ելիսեյան պալատում (տեսանյութ)
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացը», սահմանազատումը
Պաղեստինցիներին Գազա վերադառնալու թույլտվություն տալը սխալ է․ ԹրամփԵրևանում 26-ամյա երիտասարդն իր մոտ ապօրինի զենք և զինամթերք է պահել․ նրան հայտնաբերել են (տեսանյութ) Նոր կենսաչափական անձնագրերը արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորության նախապայման են․ ՆԳՆ Մարտիրոսյանը, Պետրոսյանը, Աղանյանը և Հովհաննիսյանը՝ Հայաստանի ծանրամարտի առաջնության չեմպիոններ Ադրբեջանը պղծել է Ստեփանակերտի հուշամալիրի գերեզմանաքարերը Աբովյանի նախկին «Գայի պոստ»-ի դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Թրամփը խոստացել Է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին․ WP-ի սյունակագիրը կոչ է արել սկսել Վարդանյանից
Դավիթաշենում 68-ամյա կինն իրեն ցած է նետել 9-րդ հարկից ՀՀ և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացում չկա․ ԱԳՆ-ից արձագանքել են Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ալեն Սիմոնյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել ԶՊՄԿ-ում զտման կայան է կառուցվում․ ՄԻՊ ներկայացուցիչներն ամփոփել են Քաջարան կատարած այցը Իշխանությունը հայկական Արցախը հանձնելուց հետո ոտնատակ է տվել գեներալների նկատմամբ հարգանքը
Ֆրանսիայի Սենատը աջակցում է հայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքը․ բանաձև է ընդունվել
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայ-թուրքական սահմանի անցակետը շուտով կբացվի. news.am Սի Ցզինպինը 10 տարվա մեջ առաջին անգամ կայցելի ՄոսկվաԻնչպես լրացնել եկամուտների հայտարարագրի չորրորդ բաժինը (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երևանի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումներում 2024-ին ստացվել է 30.653 հաղորդում․ ամփոփում Փետրվարի 11-ին կգումարվի Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 1-ին նիստը
ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու օրինագիծը ներառվել է ԱԺ-ի՝ փետրվարի 11-ի հերթական նիստերի օրակարգում
Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը․ «Հայաքվե» Հայտնի են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության հաղթողները Մերձավանում տեղի ունեցած աղմակահարույց դեպքից հետո 3 անձ է կալանավորվել Փետրվարի 11-ին հոսանքազրկումներ կլինենՄարդու առևանգման և թրաֆիքինգի դեպքեր են բացահայտվել
Մամուլ

Եթե շարունակվի Փաշինյանի պաշտոնավարումը, առանցքային հարցը ոչ թե լավ ապրելու համար աշխատելն է լինելու, այլ պարզապես՝ ապրելը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դատելով իր իսկ պահվածքից՝ Նիկոլ Փաշինյանը լրիվ հեքիաթային դերի մեջ է մտել: Երևի շուտով Ֆեյսբուքում կգրի, թե՝ սարերը դաշտերից պիտի բարձր լինեն: Անկասկած, այդ գրառման ներքո կհայտնվեն «ակո՜ւնք իմաստության»-ի կարգի մեկնաբանություններ:

Դառը կատակը՝ դառը կատակ, բայց իրականությունը դրանից այնքան էլ չի տարբերվում: Տեսեք, գրեթե օր չի անցնում, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքներում մի «դարակազմիկ» մտքափայլատակում չունենա: Մի օր էթիկայից է «փիլիսոփայում», մյուս օրը՝ հերոսության, հետո անցավ ավելի «հողեղեն» թեմաների՝ աղքատություն, աշխատանք, լավ ապրել ու էլի նման բաներ:

Իբր փիլիսոփայում է, էլի: Մեր մեծերը նմաններին բնորոշում էին որպես «ծակ փիլիսոփա»: Դե, փաշինյանական մտքերն էլ համապատասխան են: Օրինակ՝ լավ ապրելու համար պետք է աշխատել: Տես, է, ախր ո՞ւմ մտքով կանցներ: Մի խոսքով, Փաշինյանը, որ կարծում է, թե պարտությունն արդեն լրիվ հաղթանակի ու հպարտության ներքո «նաղդել» է, դրանից ոգևորված՝ պարզունակ, տրիվիալ արտահայտություններն ու բառակապակցություններն էլ որպես «փիլիսոփայություն» է երևի կամենում սաղացնել (իրացնել):

Բայց եթե նրա ասածների հնչերանգին ու բովանդակությանն ուշադրություն դարձնենք, օրինակ՝ երբ խոսում է աղքատության, դրա պատճառների, իբր՝ անբանության ու ծուլության ակնարկներով ու այդպես շարունակ, ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը միտումնավոր ծաղրում է ժողովրդին, հատկապես իր՝ այսպես ասած՝ ընտրազանգվածին:

Հիմա Փաշինյանն ասում է. մի՞թե մենք ենք պատասխանատու, եթե մարդը չի ուզում աշխատել: Իբր, ինքն ու իր կառավարությունն ամեն ինչ արել են, որ մարդիկ ոչ միայն ցանկանան, այլև հնարավորություն ունենան աշխատելու, հիմա դեռ մի բան էլ մուննաթ է գալիս: Ու սա այն Փաշինյանն է, որ նաև սոցիալապես անապահով մարդկանց հույզերն ու զգացմունքները չարաշահելով, ավելի ճիշտ՝ գողանալով, նրանց ուսերի վրա եկավ իշխանության, որից անմիջապես հետո հայտարարեց, թե՝ «աղքատությունը ձեր գլուխների մեջ է», այսինքն՝ իրենից էլ բան չուզեք, էլի, ինքն արդեն կուշտ է և հարուստ, բնականաբար, աղքատներին մանր է բրդելու, նրանց ականջներից էլ արիշտա է կախելու:

Չէ, բայց իսկապես. «լավ ապրելու» քարոզի պահով Փաշինյանը գործնականում ձեռք է առնում, ծաղրում է ժողովրդին: Թե բա՝ պիտի աշխատել, որ լավ ապրես:

Փաշինյանի իշխանավարման պայմաններում Հայաստանում մեծամասնությունն աշխատում է, ընդ որում՝ հաճախ նորմայից անհամեմատ «երկարօրյա», որ պարզապես ապրի: Հազիվհազ ծայրը ծայրին հասցնելով:

Ավելին, եթե Փաշինյանն է երկրի ղեկավարը, ոչ ոք չի կարող վստահ լինել, որ հաջորդ օրը քնելու և լուսացնելու է իր գյուղում, քաղաքում, տանը: Շատ հնարավոր է, որ քնեք ձեր գյուղում, իսկ առավոտյան Ֆեյսբուքից տեղեկանաք, որ բնակավայրը, ձեր տնով ու մահճակալով հանդերձ, արդեն սահմանազատված-հանձնված է թշնամուն:

Մյուս կողմից՝ ախր, ո՞վ է խոսում աշխատանքի մասին ու նման քարոզներ անում: Իսկ խոսողը Նիկոլ Փաշինյանն է. ղեկավարը մի խմբի, որ կոչվում է քպական վերնախավ, որը չի աշխատում, որը երկրի ու ժողովրդի համար պրոբլեմներից բացի ուրիշ ոչինչ չի ստեղծում, բայց որը ոչ միայն աշխատողների հարկերի ու կյանքերի հաշվին է ապրում, այլև ճոխ ու պարգևավճարյալ է ապրում:

Հնարավոր է՝ նաև այդ վիճակից են գալիս այս օրերին մեր հողեղեն կյանքում ընդգծվող որոշակի երևույթները: Տեսեք, այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊն ամբողջովին այլասերվել են իշխանությամբ, ընդհանրապես կտրվել են իրականությունից ու կորցրել են իրական մարդկանց ու կյանքի հետ կապը: Չնայած՝ ինչո՞ւ տպավորություն, հենց այդպես էլ կա: Ընդ որում, նրաք այդպես կտրվեցին շատ արագ, իշխանազավթումից օրեր անց...

Հիմա, օրինակ՝ վերցնում ու շրջանառության հարկը, առհասարակ հարկերը կտրուկ բարձրացնում են: Դրա հետևանքով այս օրերին համատարած թանկացումներ են, ապրանքների գները ուղղակի վազելով են աճում: Զուգահեռաբար, հարկային տեռորը քիչ համարելով, Փաշինյանի իշխանությունը, էլ ավելի ոգևորվելով, որոշում է մտնել ամենից չարքաշ աշխատավորների գրպանները՝ նրանց ուղղակիորեն տրանսպորտաուղեվարձային թալանի ենթարկելով: Ներկա պայմաններում, երբ աշխարհում (օրինակ՝ Սերբիայում, Բելգրադում) հասարակական տրանսպորտը դարձնում են անվճար, Փաշինյանը ուզում է 1 ուղևորից 3 անգամ ավելին քերթել՝ 300 դրամ:

Այսինքն, Փաշինյանն ու իր անտեղի պարգևավճարյալ-ձրիակերների իշխանությունը, կարծես միտումնավոր, անում են քայլեր, որոնցով նախ ցույց են տալիս, որ խորապես թքած ունեն այսպես ասած՝ ժողովրդի վրա: Դե, իրենք՝ Փաշինյանն ու քպական վերնախավը արդեն իրենց, ինչպես ասվում է, մինչև յոթը պորտը ապահովել են: Իզուր չէ, որ խոսակցություններ են տարածվում նրանց՝ արտասահմանյան բանկերում հաշիվների, օտար երկրներում տների ու ամառանոցների ու նմանօրինակ բաների մասին: Այսինքն, իրենք իրենց լրիվ ապահովել են, իսկ հիմա էլ՝ հեռանալուց առաջ, ցանկանում են մի լավ քամել մարդկանց և հետո միայն «թռնել» այս խոպանից:

Մյուս կողմից՝ կարծես հատուկ գրգռում են մարդկանց, որպեսզի սոցիալական բունտի կամ նման մի բանի դիմեն, որպեսզի ազատվեն իրենցից: Իրականում գուրծունակ քաղաքական էլիտա ու մի քիչ էլ արժանապատվություն ունեցող որևէ այլ ժողովուրդ արդեն վաղուց մի 10 անգամ վռնդած կլիներ պաշտոններից նման իշխանավորներին:

Այնպես որ, եթե շարունակվի Փաշինյանի պաշտոնավարումը, առանցքային հարցը ոչ թե լավ ապրելու համար աշխատելն է լինելու, այլ պարզապես՝ ապրելը:

Ինչպես իմ լավ ընկերն ու գործընկերն է դառը կատակում՝ որքան էլ Փաշինյանը կաշվից դուրս գա, իր ինադու դեռ ապրելու եմ:

Ապրելու, վերապրելու ենք, անկասկած: Բայց ափսոս, որ նման ծանր գնով:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում