Թրամփը կոշտ գործողությոններ կսկսի ներգաղթյալների դեմ երդմնակալության հենց հաջորդ օրը

Թրամփի երդմնակալությունից հետո միգրանտների դեմ լայնածավալ արշավանքներ կսկսվեն։
Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով օպերացիայի պլանավորմանը ծանոթ աղբյուրներին։
Առաջին թիրախը կլինի Չիկագոն։ Գործողությունները կսկսեն երդմնակալության հաջորդ օրը, և կտևեն ամբողջ շաբաթ, որը կհամակարգի այդ հարցերով պաշտոնյա Հոմանը: ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմինները 100-ից 200 սպաներ կուղարկեն գործողությանը:
«Եթե Չիկագոյի քաղաքապետը չցանկանա օգնել, կարող է մի կողմ քաշվել։ Բայց եթե նա միջամտի, եթե նա գիտակցաբար ապաստան տա կամ թաքցնի անօրինական ներգաղթյալներին, ես նրան քրեական պատասխանատվության կենթարկեմ»,- ասել է Հոմանը Չիկագո կատարած իր այցի ժամանակ։
Չիկագոյից հետո գործողություններ կարող են տեղի ունենալ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Դենվերում և Մայամիում, գրում է WSJ-ը։