Ադրբեջանցի անտունների նոր խմբաքանակ է տեղափոխվել օկուպացված Արցախ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականով Ադրբեջանի տարբեր հատվածներում գտնվող հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում ապրող անտունների նոր խմբաքանակ է տեղափոխվել օկուպացված Արցախ:
Այս փուլում Մեխակավան քաղաք է տեղափոխվել 42 ընտանիք՝ 206 հոգի։
Նշվում է, որ օկուպացված Արցախում ներկայումս ապրում է մոտ 30 հազար մարդ։