Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է Կիևին

Այսօր առավոտյան Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարձակվել է Կիևի վրա: Մայրաքաղաքի Շևչենկովսկի շրջանի Լուկյանիվկայում վնասվել են մետրոյի «Լուկյանիվկա» կայարանը, խողովակաշարը, շենքերը և մեքենաները, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ինչպես հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Կիևի Շևչենկովսկի շրջանում ռուսական հարձակման հետևանքով մասամբ ավերվել է վարչական շենք, բիզնես կենտրոնի շենքեր և խանութ։
Շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որն արդեն մեկուսացվել է։
Բացի այդ, հրետակոծության հետեւանքով այրվել է առնվազն երեք ավտոմեքենա։ Ըստ փրկարարների՝ վնասվել է ևս 10 ավտոմեքենա։