«Դեպի Եվրատեսիլ» նախագծում ելույթ կունենա 12 մասնակից Ի՞նչ է գործնականում նշանակում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը․ Իշխան Սաղաթելյան ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները Պանաման վերացրեց ԱՄՆ-ի տուրքերը Պանամայի ջրանցքում Ո՞վ է Նիկոլի «արարատյան» զառանցանքն օրենք համարում․ Գեղամ Մանուկյան Ոչ մի պարագայում չի կարելի հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերից․ Մարուքյան Իսրայելը Գազան կհանձնի ԱՄՆ-ի վերահսկողությանը. ԹրամփՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, ինչ իրավիճակ է ճանապարհներին «Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի» միությունը սկսում է ծավալուն ծրագիրՄտահոգություններ կան․ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Սյունիք Դատարանը կալանավորել է Երևանում խուլիգանություն կատարած ՌԴ և Լիտվայի քաղաքացիներին Աննա Վարդապետյանը «Դատախազության պատմությունն» է ներկայացրել աշակերտներին Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿ «Ամուսնուս թոշակի անցնելուց հետո այսպես եմ պատկերացնում կյանքը»․ Աննա Հակոբյան Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Շիրակի քրեական ոստիկանները թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է Որ ՀԿ-ներն են ընդգրկվել ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում․ ցանկ Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը խիստ պատասխանեց ադրբեջանցի լրագրողի` Փաշինյանի հայտարարության մասին հարցին Մեր խմբում թույլ թիմեր չկան, բայց փորձելու ենք քաղել առավելագույնը. Արմեն Գյուլբուդաղյանց Քրեական ոստիկաններն օդանավակայանում ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին ԼՂ-ից հետո Բաքվի համար Ռուսաստանի կարիքը վերացել է. Զատուլինը՝ Ադրբեջանի որոշման մասին Փետրվարի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, երեխայի և անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգի ու շահագործման դեպքեր են բացահայտվելՇատ հիվանդներ հրաժարվել են անվճար ստանալ այս ինսուլինը և ստիպված իրենք գնում են այլ ինսուլին. Անուշ ՊողոսյանՄակրոնը Սիրիայի նոր առաջնորդին հրավիրել է ՖրանսիաՌուբինյանը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցինՀարկային փոփոխության հետևանքով փաստաբանական ծառայությունները թանկանալու են, անվճար իրավաբանական օգնության տրամադրումն էլ խնդիրներ է առաջացնելու․ ՀայտարարությունՄիջանցքի տրամաբանությամբ ցանկացած ճանապարհի դեմ ենք. Իրանի դեսպանԽոշոր ջերմատնային տնտեսությունների շահառուներին հնարավորություն կտրվի ձեռք բերել առավելագույնը 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկՄՊՀ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով հանդիպմանըՀամայնքին պատճառված 13 մլն 953 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել էՍիրիայի նոր իշխանությունը սիրիական տարածքներ Ալեքսանդրեթի շրջանը և Գոլանի բարձունքներն այլևս չեն ներկայացնում որպես Սիրիայի մաս. ԳեղամյանՀոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է, կան դժվարանցանելի և փակ ճանապարհներԻնչո՞ւ չի միավորվում ընդդիմությունը. Նարեկ Մալյանի դիտարկումները` ի պատասխան Գառնիկ Դանիելյանի հարցազրույցների (տեսանյութ)Իրանն աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը, իսկ կասկածելի տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել 2 երկրների միջև ամուր հարաբերությունները. Իրանի դեսպանԻ պատասխան Վարդան Ղուկասյանի. Արիանա Հովսեփյան Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք օր օրի, այսպես չի կարող շարունակվել. ԱԱԾ նախկին տնօրենՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ. Գլխավոր դատախազությունԱբսուրդ է, մետրոն ինչի՞ թանկացավ, վագոններ չեն ավելացրել (տեսանյութ)ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը․ ՈւղիղԱդրբեջանը պահանջել է, որպեսզի «Ռուսական տունը» դադարեցնի իր գործունեությունը ԲաքվումԼոռի Բերդի համայնքապետարանը 21,3 մլն դրամի պայմանագիր է կնքել համայնքապետի առաջին տեղակալի եղբոր ընկերության հետ «Հետք»Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացըԳայլերը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. թաքնված նկարահանումԻլոն Մասկը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցնում է ամերիկյան Politico, The New York Times և Associated Press լրատվական գործակալությունների ֆինանսավորումը2012թ. Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Չինաստանից ԱՆՎՃԱՐ Երևան են ներկրվել շուրջ 249 միավոր ավտոբուս. Նարեկ Թադևոսյան
Համացանցում տարածվել է Մերձավանի աղմկահարույց զինված միջադեպի տեսանյութը
Հասարակություն

Մոսկվան չի պատրաստվում սուբսիդավորել Փաշինյանի եվրոպական ֆանտազիաները․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին, փոխանցում է «Առավոտը»։ 

Հարց առաջին։ Ինչպե՞ս եք վերաբերվում ԱՄՆ-ի հետ վերջերս ստորագրված փաստաթղթին։ Ինչպիսի՞ ազդեցություն այն կունենա մեր անվտանգության մակարդակի վրա։ 

Պատասխան։ Ուղեղների լվացման իշխանական կոյուղին «փրգվանք» ոճի խրախճանք է կազմակերպել, սակայն սթափ եւ պրոֆեսիոնալ գնահատականները ի մի բերելով, կարելի է փաստել. 

1. Այդ փաստաթուղթը, որպես ձեւաչափ, հայ-ամերիկյան 30 տարվա հարաբերությունների շարունակությունն է, նախկինում եղած ձեռքբերումների ամրագրմամբ։
 

2. Փաստաթուղթը իր կոնտենտով չի ենթադրում անվտանգության որեւէ ուղիղ երաշխիքներ եւ մեխանիզմներ Հայաստանի համար։ 

3. Ստեղծված տարածաշրջանային իրավիճակում եւ փաշինյանական քաղաքականության արդյունքում, ճիշտ հակառակը, այդ փաստաթուղթը կտրուկ ավելացնելու է անվտանգային ռիսկերը՝ Ռուսաստանի եւ Իրանի աճող առարկայական մտահոգությունների ֆոնին։ 

4. Այդ իմաստով հատկապես մտահոգիչ են ՀՀ սահմանների հետ կապված ամերիկյան ենթադրվող գործառույթները։ 

5. Հատկանշական է, որ ադրբեջանական ագրեսիայի մասին որեւէ հստակ ձեւակերպումներ փաստաթուղթը չի պարունակում, օրինակ, Արցախի հայաթափման կամ Հայաստանի ինքնիշխան տարածքների զավթման հետ կապված։ 

6. Հայաստանում միջուկային էներգետիկայի ապագայի հետ կապված ուրվագծվող զարգացումները լրջագույն մտահոգությունների առանձին ծանր բեռ են ստեղծում։ 

7. Թեպետ ԱՄՆ գնացող եւ եկող վարչակազմերի միջեւ անցումային համաձայնեցման մեխանիզմները, կարծես թե, աշխատել են այս դեպքում, սակայն դա ոչ մի երաշխիք չի ստեղծում։ Հիշեցնեմ, որ 2016-ին ընտրվելուց հետո Թրամպը դուրս հանեց ԱՄՆ-ն մի շարք շատ ավելի կենսական եւ գլոբալ համաձայնություններից՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքից, կլիմայի Փարիզյան համաձայնությունից, Տրանս-Աթլանտիկ եւ Տրանս-Խաղաղօվկիանոսյան առեւտրային նախաձեռնությոններից։ 

8. Եվ իհարկե, Հայաստանում «ժողովրդավարության բարձր մակարդակի» մասին ձեւակերպումները զավեշտ են։ Տպավորություն է, որ ԱՄՆ Պետքարտուղարը չի կարդացել ԱՄՆ Պետքարտուղարության վերջին տարեկան զեկույցը այս թեմայով։ 

Հարց երկրորդ։ Եվրոպական Միությանը Հայաստանի միանալու խոսակցությունների ֆոնին կրկին շրջանավառվում է «մեկ գիշերվա մեջ մտցրին ԵԱՏՄ» թեման։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։ 

Պատասխան։ Բովանդակային եւ փաստարկված հակադարձումներ այս դատարկ եւ պրիմիտիվ մանիպուլյացիաներին վաղուց տրվել են՝ թե՛ անձամբ ՀՀ երրորդ նախագահի, թե՛ իր թիմակիցների, թե՛ գիտակ փորձագետների կողմից։ Իրականության մասին լավ գիտի նաեւ Նիկոլը, ով այս հարցը ուղիղ քննարկել է ՌԴ նախագահի հետ Սոչիում իրենց առաջին հանդիպման ընթացքում (2018-ի մայիսի 14-ին): Պուտինն իրեն ասել է, որ ՌԴ-ից որեւէ ճնշում չի եղել, եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության համար նախագահ Սարգսյանն է ժամանակին խնդրել իրեն։ 

Շեշտեմ, որ Սերժ Սարգսյանի այդ քայլի շնորհիվ է, որ մինչեւ իշխանազավթումը Հայաստանը խիստ մրցունակ էր նաեւ գեոպոլիտիկ իմաստով, մինչեւ Նիկոլը չսկսեց բոլոր ուղղություններով քանդել Հայաստանի անվտանգային միջավայրը։ Սարգսյանի այդ քայլի շնորհիվ է, որ Հայաստանը մինչեւ 2020 խուսափեց կրկնել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ճակատագիրը։ Երրորդ նախագահի այդ քայլի շնորհիվ է, որ տնտեսական իմաստով Հայաստանը դեռ շնչում է։ Ի վերջո, եթե, ըստ այդ վայրահաչների, հնարավոր է «մեկ գիշերվա մեջ» նման միություններ մտնել, ապա ակնկալում եմ իրենց տերերից մեկ գիշերվա մեջ Հայաստանը մտցնել ԵՄ։ Ավելին, հաշվի առնելով դրանց հեքիաթասաց «Շախերեզադա» էությունը, պատրաստ եմ սպասել 1000 ու մեկ գիշեր։ Բայց թող հիշեն, ի հակառակ արեւելյան հեքիաթների հերոս Գարուն ալ Ռաշիդի, վերջում ժողովուրդը ոչ թե սիրահարվելու է նրանց, այլ պատժելու։ 

Հարց երրորդ։ Համաձայ՞ն եք, որ Ռուսաստանի Դաշնությունից վերջերս հնչող գնահատականները, կարծես, յուղ են լցնում փաշինյանական հակառուսական քարոզչության վրա։ 

Պատասխան։ Ակնհայտ է, որ Մոսկվայում ընդհանուր առմամբ հոգնել են Նիկոլի քաղաքականության մասին «նեյնիմ-նեյնիմ» անելուց։ Մյուս կողմից տեսանելի է, որ պաշտոնական Մոսկվան բազմաշերտ արձագանքներ է տալիս։ ՌԴ նախագահի աշխատակազմը՝ ամենահավասարակշռված եւ դիվանագիտական։ ՌԴ կառավարությունը՝ հետեւանքների մասով ամենակոնկրետ եւ բաց։ ՌԴ ԱԳՆ-ն ՝ անհաջող կերպով շրջանառելով կամ կրկնելով ադրբեջանական նառատիվները։ 

Իսկ խորհրդարանական եւ քարոզչական մակարդակներում՝ ամենամտահոգ եւ ագրեսիվ։ Հայ-ռուսական հարաբերություններում խորացող ճգնաժամը գնալով անկառավարելի է դարձնում տեղեկատվական-քաղաքական խոսույթը, ինչը հղի է անդառնալի հետեւանքներով թե երկկողմ հարաբերությունների, թե Հայաստանի անվտանգության համար։ Կարճ ասած՝ Մոսկվան չի պատրաստվում սուբսիդավորել Փաշինյանի եվրոպական ֆանտազիաները։ 

Հարց չորրորդ։ Ադրբեջանը շարունակում է ստանալ Փաշինյանից այն, ինչ ուզում է։ 
Սրա դեմը ո՞նց առնել։ 

Պատասխան։ Ձեր հարցի մեջ ծանր հոգոց զգացի։ Նույն անկեղծ հոգոցով պատասխանեմ՝ իշխանափոխությամբ (այս պատասխանից հետո կռահում եմ նոր հարցեր եւ հոգոցներ)։ Ակնհայտ է, որ դրսից ուղղակի սատարողներ չունենք։ Ժամանակակից համաշխարհային քաղաքականության բնութագիր դարձող ներկայիս ռեյդերային գրոհների մեջ մենք հոժարակամ պատրաստ ենք լինել մանրադրամ, գեոպոլիտիկ ավար։ Սփյուռքի ներուժը արտաքին լոբիստական աշխատանքներում եւ ընկճված է, եւ անբավարար, եւ մաշված։ Հայաստանի քաղաքացիները ոչ մեկի հետ իրենց հույսերը կապելու շանս, շռայլություն կամ տարբերակ չունեն։ 

Հին ու դառը ճշմարտություն է . спасение утопающих- дело рук самих утопающих. Նիկոլը փորձում է արձանագրել մի, իրականում աննախադեպ, երեւույթ՝ հայերին դարձնել աշխարհի ամենալվացած ուղեղով ժողովուրդ։ Հայերին դարձնել աշխարհի ամենաապաճած ինքնասիրությամբ ժողովուրդ։ Հայերին դարձնել աշխարհի ամենաանպատիվ կեցվածքով ժողովուրդ։ Ու սա ոչ թե զգացմունքային դառնությունից եմ ասում, այլ կարդալով եվրոպական, ռուսական, ամերիկյան վերլուծաբանների հոդվածները եւ զեկույցները։ 

Նիկոլը Ալիեւից ավելի շատ է վախենում, քան սեփական ժողովրդից։ Այո, Փաշինյանի պահվածքը անբարոյական է։ Իսկ մե՞րը։ 

Հարց հինգերորդ։ Ի՞նչ կասեք այն մարդկանց, որոնք մինչեւ հիմա «մերժում են Սերժ Սարգսյանին» եւ կրկնում են, որ «սաղ Սերժնա մեղավոր»։ 

Պատասխան։ Վերջերս մի առիթիվ այդ հարցին անդրադարձել եմ, ուստի թույլ տվեք կրկնել։ Որպես բժիշկ կարող եմ փաստել, որ «Սերժին մերժելու» վարակը ընթանում է երկու հիմնական սցենարով։ Մեծ մասի մոտ՝ ջրծաղիկի տարբերակով. մի անգամ հիվանդացել են, իմունիտետ են ձեռք բերել և ողջ կյանքի ընթացքում այլևս նույն վիրուսից չեն կպնում։ 

Իսկ ոմանց մոտ էլ «Սերժին մերժելը» վերածվել է խրոնիկ հերպեսի, որը պարբերաբար սրվում է և տհաճ ցանավորմամբ նախշում դեմքերը մրսելուց, սթրեսից կամ անկանոն կյանքից։ Սերժ Սարգսյանը անձամբ եւ հրապարակավ ընդունել է իր/մեր սխալները եւ բացթողումները (օրինակ, ուշադիր վերընթերցեք կամ դիտեք ՀՀԿ ղեկավարի ծրագրային ելույթը Հանրապետականի վերջին համագումարին)։ 

Հերթը իրեն հանիրավի ու միամտաբար մեղադրողներինն է եւ հիվանդագին մերժողներինը։ Դեռ ուշ չէ։