Դոնալդ Թրամփը գաղտնազերծելու և հրապարակելու է Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերյալ փաստաթղթերը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է գաղտնի փաստաթղթեր հրապարակել հանրությանը։ Մասնավորապես՝ նախագահ Ջոն Քենեդու սպանության վերաբերյալ։
Վաշինգտոնի «Capital One Arena»-ում ելույթ ունենալով՝ Թրամփը հայտարարեց, որ մտադիր է գաղտնազերծել 1960-ականներին երկրում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների մասին տեղեկությունները:
Ի հավելումն 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալլասում Քենեդիի մահվան մասին փաստաթղթերին, նախատեսվում է նաև գաղտնազերծել քաղաքացիական իրավունքների առաջնորդ, բապտիստ հովիվ և սոցիալական ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգի սպանությունը 1968 թվականի ապրիլի 4-ին Մեմֆիսում:
«Մենք կբացենք գաղտնի փաստաթղթեր, այդ թվում՝ փաստաթղթեր նախագահ Քենեդիի, ինչպես նաև Մարտին Լյութեր Քինգի սպանության վերաբերյալ», - ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ «այդ բոլոր փաստաթղթերը կհրապարակվեն շուտով։