Թրամփը հայտարարել է ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ արտաքսման մասին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր երդմնակալության նախօրեին խոստացել է շուտով սկսել ամերիկյան պատմության մեջ ամենամեծ արտաքսման գործողությունը։
Այս մասին գրում է BBC-ն։
«Եվ շատ շուտով մենք կսկսենք ամերիկյան պատմության մեջ ամենամեծ արտաքսման գործողությունը: Նույնիսկ ավելի մեծ, քան նախագահ Դուայթ Էյզենհաուերը, ով ներկայումս այդ գործում համարվում է ռեկորդակիր»,- ասել է նա աջակիցներին Վաշինգտոնի Capital One Sports Arena-ում կայացած հանրահավաքում: