Բրազիլացի Նեյմարը առաջիկա օրերին կտեղափոխվի իր նախկին ակումբ

Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբի ֆուտբոլիստ Նեյմարը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա բրազիլական «Սանթոս»:
Այս մասին հայտնում է Diario Do Peixe-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլական ակումբը համաձայնել է 6 ամսով վարձակալել 32-ամյա Նեյմարին։ Մինչ այդ կլրանա նրա պայմանագրի ժամկետը «Ալ-Հիլալի» հետ։ Որոշիչ գործոնը Նեյմարի դիրքն էր, ով ցանկանում էր տեղափոխվել իր հարազատ ակումբ՝ չնայած MLS-ի Չիկագո Ֆայրի հետաքրքրությանը:
Գործարքի մասին կարող է հայտարարվել մոտ օրերս։
Հիշեցնենք, որ Նեյմարը «Սանթոսում» հանդես է եկել մինչև 2013 թվականը, որից հետո տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»։