Իրանը ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի գործարքը կապիտուլյացիա է անվանել

Իսրայելն ընդունեց իր պարտությունը և կապիտուլյացիայի ենթարկվեց արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից՝ համաձայնելով Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրին:
Նման կարծիք է հայտնել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին։
«Սիոնիստները խոստովանել են, որ այլ ելք չունեն, քան հանձնվելն ու հրադադարի համաձայնությունը։ Պաղեստինը հաստատակամորեն դիմակայեց այս փորձությանը և հրադադար պարտադրեց թշնամուն, և մենք ականատես եղանք սիոնիստների կապիտուլյացիային»,- Բաղերիի խոսքերն է մեջբերում Իրանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հավելենք, որ երեկվանից ուժի մեջ է մտել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի համաձայնագիրը: